040.0539.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2004 թվականի N 539-Ն
i
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները` համաձայն N 1 հավելվածի.
բ) ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 8-ի
N 539-Ն որոշման
ԴՐՈՒՅԹՆԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է:
2. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում` հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա:
3. Ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, որը յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:
4. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ` մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:
5. Ընտանեկան բժիշկը կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում` անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
6. Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:
7. Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:
8. Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:
9. Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:
10. Ընտանեկան բժշկի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:
11. Ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բնակչության բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին, իմանա հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները, իր մասնագիտական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
12. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա պլանավորել իր աշխատանքը, իրականացնել առողջապահական վերլուծություն, համագործակցել այլ մասնագետների և ծառայությունների հետ:
13. Ընտանեկան բժիշկը պարտավոր է պահպանել բժշկական էթիկայի կանոնները:
14. Ընտանեկան բժիշկը կրում է պատասխանատվություն իր իրավասությունների սահմաններում ինքնուրույն ընդունած որոշումների համար: Հակաօրինական գործողությունների կամ անհրաժեշտ գործողություններ չկատարելու համար, որով վնաս է հասցրել հիվանդի առողջությանը կամ նպաստել նրա մահվան ելքին, կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
15. Ընտանեկան բժիշկը պարտավոր է տիրապետել բժշկական գործունեության հետևյալ տեսակներին և դրանց վերաբերող խնդիրների լուծմանը`
ա) առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում` իր իրավասության սահմաններում.
բ) շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում.
գ) կազմակերպական գործունեություն:
Առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում,
բուժում և հիվանդների առողջության վերականգնում
16. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն`
i
ա) տիրապետել բնակչության առողջության պահպանման մեթոդներին,
բ) կատարել հիվանդի զննում և գնահատել հետազոտության տվյալները,
գ) կազմել լաբորատոր, գործիքային հետազոտությունների պլան,
դ) կատարել և մեկնաբանել արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական ռուտինային (պարզ) լաբորատոր հետազոտություններ, որոնց հնարավորություններն առկա են բժշկական հաստատությունում, մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազոտություններ, վերծանել դրանց տվյալները, մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալներ, իսկ լրացուցիչ մասնագիտացման ու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարել և մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազոտություններ,
ե) տիրապետել առավել տարածված հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման մեթոդներին,
զ) անհրաժեշտության դեպքում կազմակերպել հիվանդների լրացուցիչ քննություն, խորհրդատվություն, հոսպիտալացում և իրականացնել նրանց հետագա բուժումն ու հսկողությունը:
(16-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 805-Ն որոշում)
Շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական
մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում
17. Ընտանեկան բժիշկը պետք է ունենա`
ա) ընդհանուր մասնագիտական ունակություններ,
բ) ունակություններ նյարդաբանության բնագավառում,
գ) քիթ-կոկորդ-ականջի մասնագիտական անհրաժեշտ կարողություններ,
դ) մանկաբուժության մասնագիտական կարողություններ,
ե) ակնաբուժական մասնագիտական անհրաժեշտ կարողություններ:
18. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն իրականացնել հետևյալ գործողությունները`
ա) շտապ և անհետաձգելի օգնության գործողություններ,
բ) վիրաբուժական միջամտություններ,
գ) ակնաբուժական գործողություններ,
դ) մանկաբարձական և գինեկոլոգիական գործողություններ:
Կազմակերպչական գործունեություն
19. Ընտանեկան բժիշկը պարտավոր է իմանալ իր կողմից սպասարկվող ընտանիքների ժողովրդագրական, բժշկասոցիալական բնութագիրը, որի համաձայն պետք է կազմակերպի իր հետևյալ գործունեությունը`
ա) կրթել բնակչությանը` քարոզելով առողջ ապրելակերպ (հակածխախոտային, հակաալկոհոլային, հակաթմրամոլային և այլն).
բ) կազմակերպել ընտանիքի պլանավորման, էթիկայի, հոգեբանության, սոցիալական, բժշկագենետիկական և բժշկասեռաբանական օգնություն.
գ) հետևել հղիության ընթացքին, հղի կնոջ էքստրագենիտալ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը, հսկել հետծննդյան շրջանը.
դ) հղի կնոջը և ընտանիքին հոգեբանորեն նախապատրաստել ծննդաբերությանը.
ե) իրականացնել կնոջ առողջության նկատմամբ հսկողություն` կյանքի բոլոր փուլերում.
զ) խորհուրդներ տալ ծնողներին` երեխաների խնամքի, կերակրման, սեռական և ֆիզիկական դաստիարակության, կոփման, ինչպես նաև` դեռահասների սեռական հասունացման առանձնահատկությունների վերաբերյալ.
է) նպաստել ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական զարգացման բնականոն պայմանների ապահովմանը.
ը) մասնակցել ընտանիքի սոցիալական ծրագրերի իրականացմանը.
թ) մասնակցել հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության միջոցառումներին, առողջապահական միջոցառումների իրականացման գործում ներգրավել հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու հասարակական կազմակերպություններին.
ժ) իրականացնել աշխատանքներ հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների ու հիվանդությունների վաղ հայտնաբերման համար և նպաստել դրանց վերացմանը.
ժա) անհրաժեշտության դեպքում համագործակցել բուժհաստատությունների համապատասխան ծառայությունների հետ.
ժբ) իրականացնել հիվանդների անաշխատունակության փորձաքննություն և անհրաժեշտության դեպքում նրանց ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին (ԲՍՓՀ).
ժգ) իրականացնել սպասարկվող բնակչության բժշկահոգեբանական օգնություն.
ժդ) գնահատել սպասարկվող բնակչության առողջական վիճակը և ապահովել առողջական վիճակի ցուցանիշների գրանցումը, դրանց վերլուծությունն ու հաշվետվությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 8-ի
N 539-Ն որոշման
Ձև
ՁԵՎ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ՈՒմ է ներկայացվում______________________________________________
(անվանումը)
Բուժհաստատությունը ______________________________________________
(անվանումը, ծածկագիրը)
1. Հաշվառման մեջ գտնվող բնակչության թիվը
.________________________________________________________________________
| | Հաշվետու տարում |
| |_______________________________________________________|_
| |հավաքագրվել |տեղափոխվել են| մահացել են |
| |են | |___________________________|_
| | | |ստացիոնարում | տանը |
| |_____________|_____________|_____________|_____________|_
| |իգական|արական|իգական|արական|իգական|արական|իգական|արական|
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|Ընդամենը | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|0-14 տարեկան, | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|0-12 ամսական | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|1-4 տարեկան | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|15-17 տարեկան | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|18-19 տարեկան | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|20-39 տարեկան | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|40-59 տարեկան | | | | | | | | |
|______________|______|______|______|______|______|______|______|______|_
|60 և ավելի | | | | | | | | |
|բարձր | | | | | | | | |
.________________________________________________________________________
.__________________________________________.
| | Հաշվետու տարում |
| |____________________|
| |տարեվերջին մնացել են|
| |հսկողության տակ |
| | |
| |____________________|
| | իգական | արական |
|_____________________|_________|__________|
|Ընդամենը | | |
|_____________________|_________|__________|
|0-14 տարեկան, | | |
|այդ թվում` | | |
|_____________________|_________|__________|
|0-12 ամսական | | |
|_____________________|_________|__________|
|1-4 տարեկան | | |
|_____________________|_________|__________|
|15-17 տարեկան | | |
|_____________________|_________|__________|
|18-19 տարեկան | | |
|_____________________|_________|__________|
|20-39 տարեկան | | |
|_____________________|_________|__________|
|40-59 տարեկան | | |
|_____________________|_________|__________|
|60 և ավելի բարձր | | |
.__________________________________________.
2. Հիվանդացությունը հավաքագրված բնակչության շրջանում
._________________________________________________________________________.
| Հիվանդության անվանումը |ՀՄԴ-X |Գրանցված հիվանդությունների|
| | | թիվը |
| | |__________________________|
| | |ընդամենը|կյանքում|դիսպան- |
| | | |առաջին |սեր |
| | | |անգամ |հսկողու-|
| | | | |թյան տակ|
|______________________________________|_______|________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________________________________|_______|________|________|________|
|Ընդամենը, այդ թվում` | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Վարակիչ և մակաբուծական որոշ |A00-B99| | | |
|հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
| այդ թվում` | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|աղիքային ինֆեկցիաներ |A00-A09| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Նորագոյացություններ |C00-C48| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Արյան և արյունաստեղծ օրգանների |D50-D89| | | |
|հիվանդություններ, առանձին | | | | |
|խանգարումներ` իմունային մեխանիզմների | | | | |
|ներգրավմամբ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Ներզատական համակարգի հիվանդություններ |E00-E90| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Հոգեկան խանգարումներ և վարքի |F00-F99| | | |
|խանգարումներ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Նյարդային համակարգի հիվանդություններ |G00-G99| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Աչքի և դրա հավելյալ ապարատի |H00-H59| | | |
|հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Ականջի և պտղաձև ելունի |H60-H95| | | |
|հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Շնչառական օրգանների հիվանդություններ |J00-J99| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Մարսողական օրգանների հիվանդություններ |K00-K93| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Մաշկի և ենթամաշկային բջջանքի |L00-L99| | | |
|հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Ոսկրամկանային համակարգի և շարակցական |M00-M99| | | |
|հյուսվածքի հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Միզասեռական համակարգի |N00-N99| | | |
|հիվանդություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Հղիություն, ծննդաբերություն և |O00-O99| | | |
|հետծննդաբերական շրջան | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Բնածին արատներ, դեֆորմացիաներ և |Q00-Q99| | | |
|քրոմոսոմային խանգարումներ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Վնասվածքներ և թունավորումներ |S00-T98| | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Բնակչության առողջության վիճակի և |Z00-Z99| | | |
|առողջապահական հիմնարկներ դիմելու վրա | | | | |
|ազդող գործոններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Փոքր վիրաբուժական միջամտություններ | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Արյան շրջանառության համակարգի | | | | |
|(սիրտ-անոթային) հիվանդություն | | | | |
|______________________________________|_______|________|________|________|
|Այլ | | | | |
._________________________________________________________________________.
3. Տեղեկատվություն կանխարգելիչ բժշկական քննությունների և դրանց
արդյունքների մասին
._________________________________________________________________________.
|Քննության |Քննության ենթարկված |Ենթա-|Ք|Հայտ- | Ձեռնարկված |
|ենթարկված |անձինք, ըստ |կա են|ն|նաբեր-| միջոցառումները |
|անձինք |աշխատավայրերի |եղել |ն|ված | |
| |_____________________|քննու|վ|հիվան-|_____________________|
| |արդյու-|սնունդ|մանկա-|թյան |ե|դու- |նշանակ|ուղարկ|վերցվել|
| |նաբե- |և կո-|կան | |լ|թյուն-|վել է |վել է |է դիս- |
| |րու- |մունալ|աշխա- | | |ների |բու- |ստա- |պանսեր |
| |թյուն |աշխա- |տող | |ե|թիվը |ժում |ցիոնար|հսկո- |
| | |տող | | |ն| | |բուժ- |ղության|
| | | | | | | | |ման | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|Ընդամենը | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|0-14 տարեկան, | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|0-12 ամսական | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|1-4 տարեկան | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|15-17 տարեկան | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|18-19 տարեկան | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|20-39 տարեկան | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|40-59 տարեկան | | | | | | | | | |
|______________|_______|______|______|_____|_|______|______|______|_______|
|60 և ավելի | | | | | | | | | |
|բարձր | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
4. Տեղեկատվություն սոցիալ-բժշկական հիմնահարց հանդիսացող
սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին
.________________________________________________________________________.
| Հիվանդության |ՀՄԴ-X | Գրանցված | 0-18 | 19-59 |
| անվանումը | |հիվանդությունների | տարեկան | տարեկան |
| | | թիվը | | |
| | |__________________|_____________|_____________|
| | |ընդա-|կյան- |դիս- |իգական|արական|իգական|արական|
| | |մենը |քում |պան- | | | | |
| | | |առաջին|սեր | | | | |
| | | |անգամ |հսկո-| | | | |
| | | | |ղու- | | | | |
| | | | |թյան | | | | |
| | | | |տակ | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Սուր ռևմատիկ |I00-I02| | | | | | | |
|տենդ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Քրոնիկ ռևմատիկ |I05-I09| | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Հիվանդություններ`|I10-I15| | | | | | | |
|բնութագրված | | | | | | | | |
|արյան ճնշման | | | | | | | | |
|բարձրացմամբ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Սրտի իշեմիկ |I20-I25| | | | | | | |
|հիվանդություն | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Սրտի այլ |I30-I52| | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|ՈՒղեղ-անոթային |I60-I69| | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Զարկերակների, |I70-I79| | | | | | | |
|արտերիոլների | | | | | | | | |
|և մազանոթների | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Երակների, ավշային|I80-I89| | | | | | | |
|անոթների և | | | | | | | | |
|հանգույցների | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Արյան |I95-I99| | | | | | | |
|շրջանառության | | | | | | | | |
|այլ և չճշտված | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | |
|_________________|_______|_____|______|_____|______|______|______|______|
|Ընդամենը |I00-I99| | | | | | | |
.________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Հիվանդության |ՀՄԴ-X | 60 և ավելի |Հաշմանդամություն |Այ- |Ակտիվ հայտ|
| անվանումը | | բարձր | |ցերի|նաբերված |
| | |_____________|_________________|թիվը|__________|
| | |իգական|արական|1-ին |2-րդ |3-րդ | |0-18 |մեծ |
| | | | |խումբ|խումբ|խումբ| | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
| 1 | 2 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Սուր ռևմատիկ |I00-I02| | | | | | | | |
|տենդ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Քրոնիկ ռևմատիկ |I05-I09| | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Հիվանդություններ`|I10-I15| | | | | | | | |
|բնութագրված | | | | | | | | | |
|արյան ճնշման | | | | | | | | | |
|բարձրացմամբ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Սրտի իշեմիկ |I20-I25| | | | | | | | |
|հիվանդություն | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Սրտի այլ |I30-I52| | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|ՈՒղեղ-անոթային |I60-I69| | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Զարկերակների, |I70-I79| | | | | | | | |
|արտերիոլների | | | | | | | | | |
|և մազանոթների | | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Երակների, ավշային|I80-I89| | | | | | | | |
|անոթների և | | | | | | | | | |
|հանգույցների | | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Արյան |I95-I99| | | | | | | | |
|շրջանառության | | | | | | | | | |
|այլ և չճշտված | | | | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | | | | |
|_________________|_______|______|______|_____|_____|_____|____|_____|____|
|Ընդամենը |I00-I99| | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ընտանեկան բժիշկ _______________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ղեկավար _______________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը _______________________
Կ.Տ.