040.0546.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 546-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 495,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 493,7 հեկտարը, որից` 442,9 հեկտար արոտ, 50,8 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 40 հեկտար արոտը` աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 14-ի
N 546-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի
օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն
հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման)
հերթականությունը, չափերը և նպատակները
._________________________________________________________________________.
|Տարե- |Հողերի կատեգորիան |Պայմա-|Ընդա-| այդ թվում` |
|թիվը |(նպատակային |նական |մենը |_______________________________|
| |նշանակությունը) |նշանը | |վարե-|բազմամյա |խոտ-|արոտ|այլ |
| | | | |լահող|տնկարկներ|հարք| |հողեր|
|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Գյուղատնտեսական |Գ |40,0 | | | |40,0| |
| |նշանակության | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Բնակավայրերի, այդ |Բ |2,0 |2,0 | | | | |
| |թվում` հասարակական |______|_____|_____|_________|____|____|_____|
| |կառուցապատման |Հ | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Արդյունաբերության և |Ա | | | | | | |
| |ընդերքօգտագործման | | | | | | | |
|2004 թ.|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Էներգետիկայի, |Կ | | | | | | |
| |տրանսպորտի, կապի և | | | | | | | |
| |կոմունալ | | | | | | | |
| |ենթակառուցվածքների | | | | | | | |
| |օբյեկտների | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Ջրային հողեր |Ջ | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Հատուկ պահպանվող |Պ | | | | | | |
| |տարածքներ | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Հատուկ նշանակության |ՀՆ | | | | | | |
| |հողեր | | | | | | | |
|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Ընդամենը | |42,0 |2,0 | | |40,0| |
._________________________________________________________________________.