040.0538.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2004 թվականի N 538-Ն
i
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 13.1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Համայնքների հատակագծի մշակման և նախագծման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 18-ի
N 538-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
.__________________________________________.
|NN | Համայնքի անվանումը | 2004 թվականի |
|ը/կ| | ֆինանսավորման |
| | | սահմանագումարը|
| | | (հազ. դրամ) |
|___|______________________|_______________|
|1. |Արարատ |12000,0 |
|___|______________________|_______________|
|2. |Արտաշատ |11500,0 |
|___|______________________|_______________|
|3. |Արզնի |9500,0 |
|___|______________________|_______________|
|4. |Ջերմուկ |9500,0 |
|___|______________________|_______________|
|5. |Հանքավան |9500,0 |
|___|______________________|_______________|
|6. |Արզական |9500,0 |
|___|______________________|_______________|
|7. |Գորիս |10000,0 |
|___|______________________|_______________|
|8. |Մարտունի |10000,0 |
|___|______________________|_______________|
|9. |Վարդենիս |10000,0 |
|___|______________________|_______________|
|10.|Մեղրի | |
| |Նյուվադի |8500,0 |
| |Ագարակ | |
|___|______________________|_______________|
| |Ընդամենը |100000,0 |
.__________________________________________.