040.0536.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2004 թվականի N 536-Ա
i
«ԱՐԱԳԱԾԻ ԵՐԿԱԹ-ԲԵՏՈՆՅԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՊԱՆԻ «ԷԼԵԿՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) ապահովել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում լուծարման մասին որոշումների ընդունմանը.
բ) «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
2. Լուծարման հանձնաժողովներին`
i
ա) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ