040.0527.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2004 թվականի N 527-Ա
i
ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 635 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Զվարթնոց օդանավակայանի գույքի հանձնման կապակցությամբ այլ անձանց տրվող փոխհատուցման չափերը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված փոխհատուցման վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692 որոշման 5-րդ կետին համապատասխան բացված հատուկ հաշվի միջոցներից և հաշվի մնացորդը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 22-ի
N 527-Ա որոշման
ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|Կողմի ֆիրմային |Վնասի փոխհատուցման իրավունքի| Փոխհատուցման չափը |
|անվանումը |առաջացման առիթը | |
|__________________|____________________________|_________________________|
|«Միջազգային մաքսից| «Երևանի «Զվարթնոց» |104,959,740 դրամ (բաց |
|ազատ խանութներ` |օդանավակայան» ՊՓԲԸ հետ |թողած օգուտ` 54,176,250 |
|«Արմենիա» ՍՊԸ |1998 թ. կնքված` մինչև |դրամ, իրական վնաս` |
| |2003 թ. դեկտեմբերի 31-ը |50,783,490 դրամ), որից |
| |ժամկետով վարձակալության |պետք է պահվի և ՀՀ |
| |պայմանագրի վաղաժամկետ |պետական բյուջե վճարվի |
| |լուծում (2002 թ. սեպտեմբերի |պետական գույքի |
| |30-ից) |վարձակալության վճար չորս |
| | |ամսվա համար 10,666.24 |
| | |ԱՄՆ-ի դոլարին համարժեք |
| | |դրամ |
._________________________________________________________________________.