Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳ ...

10.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.1991  -ից մինչեւ   10.02.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 07.01.98 թիվ 6 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 1991 թ. թիվ 645

 

ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի N 179 որոշմամբ հաստատված Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթներում որոշ փոփոխություններ մտցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված պետական հողային հաշվետվության ձևերը հաստատելու և պետական հողային կադաստրի վարման աշխատանքները կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի N 179 որոշմամբ հաստատված Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթների 5-րդ կետի ա և բ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

ա) գյուղատնտեսական արտադրություն վարող բոլոր հողասեփականատերերը, հողօգտագործողները, անկախ նրանց պատկանելությունից, յուրաքանչյուր տարի, ոչ ուշ, քան մինչև հունվարի 10-ը տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, իսկ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին հաշվետվություններ են ներկայացնում հունվարի 1-ի դրությամբ իրենց ենթակայության տակ գտնվող հողերի կազմում կատարված փոփոխությունների մասին, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կազմում հաստատված ձևերի.

բ) պատգամավորների համապատասխան խորհուրդների գործկոմների պետական հողաշինարարական մարմինները հունվարի 1-ի դրությամբ ... (այնուհետև, ինչպես տեքստում):

2. Նշված դրույթների 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

7. Հողերի առկայության և որակական վիճակի մասին դրույթների 5-րդ կետով նախատեսվող հաշվետվությունները քննության են առնվում և հաստատվում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ոչ ուշ, քան մինչև փետրվարի 1-ը և այն ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ամփոփում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմներից ստացված հաշվետվությունները և ոչ ուշ, քան մինչև մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ է ներկայացնում հողերի քանակական, որակական վիճակի և գնահատման վերաբերյալ հաշվետվություն:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված հողերի պետական հողային հաշվետվության մասին NN 22, 22ա և 22բ ձևերը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան նոյեմբերի 15-ը ապահովել հողերի պետական հաշվետվության մասին ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
21.11.1991
N 645
Որոշում