040.0469.150404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2004 թվականի N 469-Ն
i
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևանի Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի մեծ դահլիճը (այդ թվում` առաջին ու երկրորդ հարկերի ճեմասրահները, սրճարանային մասը և դահլիճը) (այսուհետ` գույք) և այն ամրացնել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումն ու անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցումը «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ`
ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
էլեկտրամոնտաժման աշխատանքներ,
սանիտարատեխնիկական աշխատանքներ,
հարդարման աշխատանքներ»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ