(ուժը կորցրել է 10.03.15 թիվ 222-Ն որոշում)
i
040.0028.250297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«25» ՓԵՏՐՎԱՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 1997 թ. թիվ 28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային ապառքներ չունեցող, ինչպես նաև մինչև 1997 թվականի փետրվարի 1-ը այդ ապառքները մարած կամ դրանք գերազանցող չափի վճարումներ կատարած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին ազատել հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված և չվճարված տույժերից:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգը /կցվում է/:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
փետրվարի 25-ի թիվ 28 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային ապառքներ ունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից հարկային ապառքների աստիճանական մարման դեպքում «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և 24 հոդվածներով նախատեսված տույժերից ազատման կարգը և այն խախտելու համար պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունները, որոնք 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, գույքահարկի և հողի հարկի /հարկային մարմինների կողմից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը արձանագրված լինելու դեպքում` նաև եկամտահարկի/ ապառքներ և դրանց դիմաց հաշվարկված ու չվճարված տույժեր, կարող են մինչև 1997 թվականի մարտի 25-ը դիմել Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններ` սույն կարգին համապատասխան հարկային ապառքների մարման պայմանագրերի կնքման համար:
Սույն կարգի գործողությունն անհատ ձեռներեցների վրա տարածվում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և եկամտահարկի գծով:
3. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները 10-օրյա ժամկետում ձեռնարկության (անհատ ձեռներեցի) դիմումի հիման վրա վերջինիս հետ կնքում է պայմանագիր /համաձայն սույն կարգի հավելվածի/, որով ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) պարտավորվում է ապահովել, որ 1997 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 1-ի, հոկտեմբերի 1-ի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքները չգերազանցեն 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքների` համապատասխանաբար 85, 55, 25 և 0 տոկոսը:
4. Սույն կարգին համապատասխան պայմանագրեր կնքած ձեռնարկությունները (անհատ ձեռներեցները) ազատվում են հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված տույժերից` մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն:
5. Պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայց ձեռնարկությունը (անհատ ձեռներեցին) սնանկ ճանաչելու կամ գույքը բռնագանձելու վերաբերյալ, իսկ պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկության տնօրենը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. 1997 թվականի երկրորդ կիսամյակում պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն ազատված տույժերի գումարների վերահաշվարկ չի կատարվում:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ
ԱՊԱՌՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
_____________________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(անվանումը)
__________________________________________ ձեռնարկության (անհատ
(անվանումը) (անունը, հայրանունը, ազգանունը)
ձեռներեցի) միջև
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից ապառքների մարման պայմանագրային կարգի սահմանման մասին» թիվ 28 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված
հարկային ապառքների պայմանագրային մարման կարգի, _______________________
(անվանումը)
տարածքային հարկային տեսչությունը, ի դեմս տեսչության պետ _________________
(անունը,
__________________________ - ի, մի կողմից, և _________________________
հայրանունը, ազգանունը) (անվանումը)
ձեռնարկության տնօրեն (անհատ ձեռներեց) _______________________________ - ի,
(անունը, հայրանունը, ազգանունը)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) պարտավորվում է ապահովել, որ 1997 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 1-ի, հոկտեմբերի 1-ի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքները չգերազանցեն 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքների` համապատասխանաբար 85, 55, 25 և 0 տոկոսը:
2. Ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում ազատվում է հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված տույժերից` մարված հարկային ապառքի գումարին համամասնորեն, որի վերաբերյալ հարկային տեսչության մարմինը ձեռնարկության (անհատ ձեռներեցի) անձնական հաշվի համապատասխան քարտում կատարում է գրառումներ:
3. Պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայց ձեռնարկությունը (անհատ ձեռներեցին) սնանկ ճանաչելու կամ գույքը բռնագանձելու վերաբերյալ, իսկ պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկության տնօրենը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. 1997 թվականի երկրորդ կիսամյակում պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն ազատված տույժերի գումարների վերահաշվարկ չի կատարվում:
5. Սույն պայմանագիրը կնքված է 2 օրինակից:
_______________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ___________________________________________
(անվանումը) (անվանումը) (անունը, հայրանունը, ազգանունը)
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ)
_______________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ. Կ.Տ.
«_____» ________________ 1997 թ.