041.0200.090404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2004 թվականի N 200-Ա
2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2004 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման գործընթացը ժամանակագրական առումով կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնելու ժամանակացույցը` ըստ ընկերությունների թվի` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման համար անհրաժեշտ տեղեկությունները` ըստ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների թվի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի կատարման ընթացքի (Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված տեղեկությունների` ըստ ընկերությունների թվի), ստացված փաստաթղթերին համապատասխան ընթացք տալու և յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի կողմից բարձրացված խնդիրների մասին տեղեկանք:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի ապրիլի 9-ի
N 200-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԸՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
._________________________________________________________________________.
|NN |ՀՀ նախարարության, | Ընկերությունների թիվը` ըստ ամիսների |Ընդա-|
|ը/կ|պետական կառավարման | |մենը`|
| |մարմնի անվանումները| |2004թ|
| | |___________________________________________| |
| | |ապ-|մա-|հու-|հու-|օգոս-|սեպ-|հոկ-|նո- |դեկ-| |
| | |րիլ|յիս|նիս |լիս |տոս |տեմ-|տեմ-|յեմ-|տեմ-| |
| | | | | | | |բեր |բեր |բեր |բեր | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 1.|ՀՀ առևտրի և | 2| 2| 2| 2| 2| 1| 1| 1| 1| 14|
| |տնտեսական զարգացման| | | | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 2.|ՀՀ | 2| 3| 3| 3| 3| 3| 2| 2| 2| 23|
| |գյուղատնտեսության | | | | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 3.|ՀՀ տրանսպորտի և | -| 1| 1| -| 1| 1| -| -| -| 4|
| |կապի նախարարություն| | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 4.|ՀՀ առողջապահության | -| -| -| -| -| 1| -| -| -| 1|
| |նախարարություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 5.|ՀՀ մշակույթի և | 2| 2| 2| 2| 2| 2| 2| 2| 1| 17|
| |երիտասարդության | | | | | | | | | | |
| |հարցերի | | | | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 6.|ՀՀ կառավարությանն | 10| 10| 12| 12| 14| 14| 15| 15| 16| 118|
| |առընթեր պետական | | | | | | | | | | |
| |գույքի կառավարման | | | | | | | | | | |
| |վարչություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 7.|ՀՀ գիտության և | -| -| -| 1| -| -| -| 1| 1| 3|
| |կրթության | | | | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 8.|ՀՀ կառավարության | -| -| -| -| 1| -| -| -| -| 1|
| |աշխատակազմի գործերի| | | | | | | | | | |
| |կառավարչություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| 9.|ՀՀ կառավարությանն | -| -| -| -| 1| -| -| -| -| 1|
| |առընթեր | | | | | | | | | | |
| |ՀՀ ոստիկանություն | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|10.|Երևանի | -| -| -| 1| 1| 1| 1| 1| 1| 6|
| |քաղաքապետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|11.|ՀՀ Արմավիրի | -| -| -| 1| 1| 1| -| -| -| 3|
| |մարզպետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|12.|ՀՀ Շիրակի | -| -| -| -| -| 1| -| -| -| 1|
| |մարզպետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|13.|ՀՀ Լոռու | -| -| -| -| -| -| 1| -| -| 1|
| |մարզպետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|14.|ՀՀ Արարատի | -| -| -| 1| -| -| -| -| -| 1|
| |մարզպետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
|15.|ՀՀ Սյունիքի | 1| 1| 1| -| -| -| -| -| -| 3|
| |մարզպետարան | | | | | | | | | | |
|___|___________________|___|___|____|____|_____|____|____|____|____|_____|
| |Ընդամենը | 17| 19| 21| 23| 26| 25| 22| 22| 22| 197|
._________________________________________________________________________.