Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱ ...

 

 

040.0386.010404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2004 թվականի N 386-Ա

 

i

ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կարևորելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի նշանակությունը և, ելնելով համաշխարհային շուկայի ներկա պայմաններում հանքավայրի արդյունահանման ծավալների ավելացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով հանքավայրի շահագործման արդյունավետության զարգացման և արտադրանքի առավել խորը վերամշակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`

 

    Կ. Ճշմարիտյան              - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

                               - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

                               - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

                                 տեղակալ

                               - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

                               - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                                 կառավարման վարչության պետի տեղակալ

                               - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

                               - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության

                                 պետ

    Ա. Աշուղյան                - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                                 նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի

                                 և հանքային արդյունաբերության վարչության

                                 պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի անհատական կազմը.

բ) Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքարդյունահանման ծավալը մեծացնելու և հանքանյութի հնարավոր առավել խորը վերամշակումը (մինչև վերջնական արտադրանքի ստացումը) ապահովելու նպատակով մշակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման հայեցակարգային այլընտրանքային ուղղությունների փաթեթը և այն ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը.

գ) կազմակերպել միջազգային սեմինար-շնորհանդես հանձնաժողովի հավանությանն արժանացած փաթեթը ներկայացնելու և ներդրումային առաջարկներ ստանալու նպատակով.

դ) հանձնաժողովի կողմից ընտրված գնահատող կազմակերպության հետ կնքել համապատասխան պայմանագիր.

ե) կազմակերպել ստացված բոլոր ներդրումային առաջարկների քննարկումը` հանձնաժողովի կողմից ներդրումային նախագծերից լավագույնն ընտրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:

3. Հանձնաժողովին`

ա) կազմակերպել լիազոր մարմնի կողմից մշակված` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման հայեցակարգային այլընտրանքային ուղղությունների փաթեթի քննարկումը և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն.

բ) Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի անկախ գնահատումն իրականացնելու նպատակով ընտրել միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն:

4. Սահմանել առաջարկված ներդրումային նախագծերը որակելու հետևյալ չափանիշները`

ա) ներդրողի` հանքարդյունահանման ոլորտում միջազգային փորձի առկայություն,

բ) առաջարկված ներդրումային նախագծի իրականացումն ապահովող ֆինանսական միջոցներ,

գ) բացառիկ բանակցությունների անցկացման երաշխիքի տրամադրում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2004
N 386-Ա
Որոշում