040.0342.250304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2004 թվականի N 342-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ) ՀԱՇԻՎ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժնում ունենալ բանկային (արտաբյուջետային) հաշիվ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի անվանմամբ բացել հետևյալ բանկային (արտաբյուջետային) հաշիվները`
մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշիվ,
աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշիվ,
ուղղակի վաճառքից գոյացող միջոցների դրամային հաշիվ.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի անվանմամբ բացել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետևյալ գանձապետական արտարժութային հաշիվները`
պետական գույքի վաճառքի համար գանձապետական արտարժութային (ԱՄՆ-ի դոլար) հաշիվ,
պետական գույքի վաճառքի համար գանձապետական արտարժութային (ՌԴ ռուբլի) հաշիվ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվանմամբ առկա բանկային հաշիվների փակումը` այդ հաշիվների մնացորդները համապատասխանաբար փոխանցելով սույն որոշման 2-րդ կետի համաձայն բացված հաշիվներին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ