Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒ ...

 

 

040.0337.250304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2004 թվականի N 337-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Երևան-Կրեդիտ բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում արտաբյուջետային հաշվի մնացորդի չվճարման հետևանքով առաջացած պարտքի դիմաց սեփականության իրավունքով հանձնված` Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող հանգստի գոտու և ամառային հանգստի գոտու շենքերն ու շինությունները (այսուհետ` գույք) (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ` NN 1509346 և 1509347) ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Մանվել Ղազարոսի Տեր-Առաքելյանին (այսուհետ` գնորդ, անձնագիր` AA 0375313, տրված` 001-ի կողմից, հասցեն` քաղ. Երևան, Հյուսիսային պող., 2):

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 500,0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գույքի օտարումից ստացված գումարներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2004
N 337-Ա
Որոշում