040.1941.290304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2003 թվականի N 1941-Ա
i
ԵՐԵՎԱՆԻ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանները` համաձայն հավելվածի, և այդ սահմաններում ընդգրկված 256,0 հեկտար մակերես ունեցող գյուղատնտեսական նշանակության հողերը տեղափոխել անտառային հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողերի սահմանների նկարագրի կազմումը և դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողերին հարակից` Աթենքի, Լենինգրադյան, Սեբաստիա փողոցներին և Ծովակալ Իսակովի պողոտային հարող հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և տարածքների գոտևորման վերաբերյալ առաջարկություն:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ` ոլորտի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Դալմայի այգիներում անտառի հիմնման ու պահպանման միջոցառումների վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 1941-Ա որոշման
ԵՐԵՎԱՆԻ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում