Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

040.0322.230304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2004 թվականի N 322-Ա

 

i

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն», «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» և «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջեռուցման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Բայրոնի փողոցի N 3 հասցեում գտնվող 122893,4 հազար դրամ արժողությամբ, Սայաթ-Նովայի փողոցի N 4 հասցեում գտնվող 22694,8 հազար դրամ արժողությամբ, Նալբանդյան փողոցի N 57 հասցեում գտնվող 21879,4 հազար դրամ արժողությամբ կաթսայատները հետ վերցնել և ամրացնել համապատասխանաբար` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն», «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» և «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումից հետո ապահովել` սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեներում գտնվող կաթսայատներին հարակից բազմաբնակարան շենքի (շենքերի) ջեռուցման վերականգնման խնդիրները լուծելու նպատակով կաթսայատունը տնօրինող կազմակերպությունը ջեռուցումը վերականգնել ցանկացող շենքի (շենքերի) կառավարման մարմնի կամ մասնավոր ընկերության հիմնավոր պահանջով տվյալ կաթսայատան տարածքում, հնարավորության սահմաններում, սահմանազատում և շենքի (շենքերի) կառավարման մարմնին կամ մասնավոր ընկերությանը հատկացնում է առանձնացված հատված` իր լիազորության սահմաններում կնքելով համապատասխան պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2004
N 322-Ա
Որոշում