(ուժը կորցրել է 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)
i
040.0245.150304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2004 թվականի N 245-Ն
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 17-րդ հոդվածները և մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների արտահանումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի` համաձայն N 1 հավելվածի.
բ) մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների, մշակութային նշանակության սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու հուշանվերների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`
ա) թույլատրել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը, որոնց վրա առկա են հեղինակի ստորագրությունը, ստեղծման տարեթիվը` բացառությամբ անթվակիր, անստորագիր և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հեղինակների.
բ) թույլատրել սույն որոշման առաջին կետի «բ» ենթակետով հաստատված` մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների, մշակութային նշանակության սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու հուշանվերների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հեղինակների ցանկը: Ցանկի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին 15-օրյա ժամկետում ներկայացվում է նոր ցանկ.
բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված անթվակիր և անստորագիր ստեղծագործությունների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը` առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի` դրանց լուսանկարների շրջերեսին վավերացնելով իսկությունը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Մշակութային արժեքների և առարկաների արտահանումը կանոնակարգելու մասին» N 137 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 26-ի
N 245-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԻՆՉԵՎ 50 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Գեղանկարչական ստեղծագործություններ`
հաստոցային գեղանկարչություն
տարածական գեղանկարչություն
դեկորատիվ գեղանկարչություն
մանրանկարչություն
սրբանկարչություն
խճանկարչություն
2. Գրաֆիկական ստեղծագործություններ և դրանց տպագրական վերարտադրություններ
3. Քանդակագործական ստեղծագործություններ`
հաստոցային քանդակագործություն
մանր պլաստիկա
4. Դիզայներական ձևավորումների նախագծեր
5. Ինստալյացիաներ
6. Գեղարվեստական հորինվածքներ (կոմպոզիցիաներ) և սարվածքներ (մոնտաժներ)
7. Կոլաժներ
8. Օբյեկտ-հորինվածքներ
9. Գեղարվեստական լուսանկարչություն
10. Բեմանկարչական ստեղծագործություններ
11. Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ` անկախ նյութից (կավե, ապակյա, բյուրեղապակյա, բրոնզե, պղնձե, պողպատե, երկաթյա և մետաղյա, այդ թվում` արծնապատ, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից, քարից, փայտից, ոսկրից, խեցուց, կաշվից և գործվածքի տարբեր տեսակներից պատրաստված գեղարվեստական հորինվածքներ)`
սպասք
պահոց
գործվածք` անխավ, խավոտ, ասեղնագործ և այլ տեսակների
դեկորատիվ կոմպոզիցիաներ
դեկորատիվ դրվագումներ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 26-ի
N 245-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԻՆՉԵՎ 75 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԵՐԻԱԿԱՆ ՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Պետական պարգևներ և շքանշաններ (եթե արտահանողը պարգևատրված անձն է և ունի համապատասխան գրքույկ)
2. Ծիսապաշտամունքային բնույթ ունեցող առարկաներ անկախ նյութից`
խաչքարեր, խաչեր, մոմակալներ, հմայիլներ` ձվեր, դաղդղաններ, ուլունքներ և այլ առարկաներ
կրոնական գրականություն
3. Կենցաղային առարկաներ`
կահույք (առանձին առարկաներ կամ լրակազմ)
սերիական արտադրության ձեռագործ և մեքենայական արտադրության գորգեր, կարպետներ և գործվածք,
հագուստ և հագուստի առանձին տարրեր
սպասք
արդուզարդի առարկաներ
խաղի և ժամանցի առարկաներ, խաղալիքներ
արհեստագործական առարկաներ
4. Հուշանվերներ և հուշանվերային զենք` անկախ նյութից
5. Տեխնիկական առարկաներ`
ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ
բժշկական գործիքներ և սարքեր
կարի մեքենաներ և գրամեքենաներ
ժամացույցներ` անկախ ձևից և չափսից
չափիչ գործիքներ և սարքեր
ռադիոսարքավորումներ և մագնիտոֆոններ, նվագարկիչներ և երաժշտական կենտրոններ
լուսանկարչական ապարատներ, կինոխցիկներ, տեսախցիկներ և տեսամագնիտոֆոններ
տարբեր տեսակի հեռախոսային սարքավորումներ
դիտակներ
համակարգիչներ և դրանց բաղկացուցիչ մասերը
էլեկտրական և մեխանիկական կենցաղային սարքեր
6. Մանրակերտեր (մակետներ և մոդելներ) անկախ նյութից`
ինքնաթիռների, մեքենաների, նավերի և այլ առարկաների
պատմաճարտարապետական հուշարձանների
7. Երաժշտական գործիքներ` գործարանային և ձեռագործ, որոնք ունեն համարանիշ կամ պիտակ, գործարանային վկայական`
ստեղնային, փողային, հարվածային, էլեկտրական նվագարաններ
բայան, հարմոն, ակորդեոն
լարային նվագարաններ և աղեղներ
8. Հրատարակություններ`
տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուներ կամ երկերի ժողովածուներ
պարբերականներ, նոտային, քարտեզագրական, գիտահանրամատչելի գրականություն, գրքույկներ (բրոշյուրներ), գովազդային և այլն
մանկական գրականություն, դասագրքեր և ձեռնարկներ, տեղեկատվական գրականություն (բառարաններ, զրուցարաններ, տեղեկատուներ, հանրագիտարաններ, ցուցակներ (կատալոգներ) և այլն
փաստավավերագրական և տպագիր նյութերի վերարտադրություն` ցանկացած նյութական կրիչի վրա
ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող անձանց համար ստեղծված տպագիր նյութեր և առարկաներ
9. Տպագիր գրաֆիկական և լուսանկարչական հրատարակություններ`
վերատպություններ, վիմատպություններ, փորագրանկարներ, բացիկներ, պլակատներ
լուսանկարչական ալբոմներ և լուսանկարչական արտադրանք
10. Մանկական ստեղծագործություններ` անկախ նյութից
11. Կրծքանշաններ, հուշանշաններ, հոբելյանական դրամներ և հուշադրամներ
12. Տեսալսողական արտադրանք
13. Ֆիլատելիստական նյութեր