040.0171.280204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2004 թվականի N 171-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 883 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 883 որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`
ա) հաշվեկշռային մեթոդով 76116,6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքը դասական աճուրդով վաճառել որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի.
բ) մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 20 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՑԱՆԿ
«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |Մակերեսը | Գնահատված | Մեկնարկային |
|ը/կ | |(քառ. մ) | մեծությունը | գինը (ներառյալ |
| | | | (ներառյալ | ԱԱՀ-ն) |
| | | | ԱԱՀ-ն) | |
|____|______________________|__________|______________|___________________|
|1. | Վարչական մասնաշենք |1773,8 | 51208,6 | 10241,72 |
|____|______________________|__________|______________|___________________|
|2. | Արտադրական մասնաշենք |1540,3 | 14503,2 | 2900,64 |
|____|______________________|__________|______________|___________________|
|3. | Կաթսայատուն |241,8 | 5128,2 | 1025,64 |
|____|______________________|__________|______________|___________________|
|4. | Թթվածնի պահեստ |15 | 101,5 | 20,3 |
|____|______________________|__________|______________|___________________|
|5. | Ագրեգատների պահեստ |300 | 2029,8 | 405,96 |
|____|______________________|__________|______________|___________________|
|6. | Պահեստ |237,5 | 1606,9 | 321,38 |
|____|______________________|__________|______________|___________________|
|7. | Կալորիֆերային | | | |
| | մասնաշենք |128,6 | 1538,4 | 307,68 |
._________________________________________________________________________.