040.0775.270801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2001 թվականի N 775
i
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու, արդյունավետորեն կազմակերպելու, այդ ընկերություններում ներդրումների ներգրավման, արտադրության հետագա ընդլայնման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման (կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների) վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու ժամանակացույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկությունները` ըստ ընկերությունների, համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:
3. Սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` ապահովել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված ընկերությունների գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում նշված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված ընկերությունների կողմից զբաղեցված հողատարածքների և դրանց սահմանների ճշտման ու հետագա օգտագործման մասին համապատասխան որոշումների ընդունումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված ընկերությունների մասնավորեցման ենթակա պետական գույքին վերաբերող մասնավորեցման փաստաթղթերը համապատասխան նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացվելուց 10 օր առաջ ավարտել այդ ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մասնավորեցման ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» հրամանին համապատասխան:
8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերի պահանջների կատարման արդյունքների մասին.
բ) սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված «Օրբիտա», «Հրազդանմաշ», «Պոլիվինիլացետատ», «Դողագործ», «Նաիրիտ», «Սպիտակի վերելակաշինական գործարան», «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերությունների և «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պետական գույքի գնահատման աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ նշված ընկերությունների մասին.
գ) անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 8-րդ կետի «բ» ենթակետում նշված ընկերությունների պետական գույքի մասնավորեցման մասին որոշումների նախագծեր:
9. Հանձնաժողովին` առանձին-առանձին քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման ընթացքում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունների հարցը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 27-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 27-ի N 775 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
___________________________________________________________________________
NN Ծածկա- Ընկերության անվանումը ՀՀ կառավարություն ներկայացնելու
ը/կ գիրը ժամկետը
___________________________________________________________________________
1 2 3 4
___________________________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանքարդյունաբերություն և մետալուրգիա
1. 60046 «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի
ընդունումից հետո` երկամսյա ժամկետում
2. 60047 «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի
ընդունումից հետո` երկամսյա ժամկետում
3. 60048 «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի
ընդունումից հետո` երկամսյա ժամկետում
4. 60049 «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի
ընդունումից հետո` երկամսյա ժամկետում
Ռադիոէլեկտրոնիկա
5. 15037 «Օրբիտա» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
6. 21881 «Հրազդանմաշ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
Քիմիական արդյունաբերություն
7. 21801 «Պոլիվինիլացետատ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
8. 21875 «Նաիրիտ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
9. 10 «Դողագործ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
Մեքենաշինություն
10. 62010 «Սպիտակի գնահատման աշխատանքների ավարտից հետո`
վերելակաշինական երկամսյա ժամկետում
գործարան» ՓԲԸ
11. 62011 «Շափյուղա» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
Թեթև արդյունաբերություն
12. 21588 «Հոլանի» ԲԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո`
երկամսյա ժամկետում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13. 20011 «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո
երկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ
օրենքի նախագիծ
14. 60001 «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գնահատման աշխատանքների ավարտից հետո
երկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ
օրենքի նախագիծ
15. 60003 «Սևան - Հրազդանյան գնահատման աշխատանքների ավարտից հետո
կասկադ» ՓԲԸ երկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ
օրենքի նախագիծ
16. 60004 «Որոտանի ՀԷԿ-երի գնահատման աշխատանքների ավարտից հետո
համակարգ» ՓԲԸ երկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ
օրենքի նախագիծ
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 27-ի N 775 որոշմամբ
ԿԱԶՄ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին
տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Մ. Մելքումյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Գ. Նիկողոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
գլխավոր վարչության պետ
Հ. Մարգարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
մասնավորեցման վարչության պետ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի վարչության պետ
Ս. Փափազյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության
ռազմավարական նշանակություն ունեցող
ընկերությունների մասնավորեցման բաժնի պետ