040.0135.250204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2004 թվականի N 135-Ա
i
«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքերը, շինությունները և այլ գույքը հետ վերցնել ու դրանք նվիրաբերել Վանաձորի քաղաքային համայնքին` մշակույթի կենտրոն ստեղծելու համար:
2. Լուծարել «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը:
4. «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքը նույնպես նվիրաբերել Վանաձորի քաղաքային համայնքին` ստեղծվելիք մշակույթի կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ