Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ...

 

 

040.0091.180204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2004 թվականի N 91-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման, 2003 թվականի մայիսի 15-ի N 634-Ա որոշման 3-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու համապատասխան համայնքներից ստացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համապատասխան համայնքներին` դրանք և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարիքավոր ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 2-ամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ավարտել սույն որոշման հավելվածում նշված անավարտ շինարարության բնակելի տների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նշված գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով համապատասխան համայնքների բյուջետային միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 91-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ

 

.________________________________________________________________________.

|NN | Համայնքի  անվանումը        |Բնակելի   |Սեփականության տնօրինությունը|

|ը/կ|                            |տների թիվը|                            |

|___|____________________________|__________|____________________________|

|1. |Ախուրյան                    |12        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|2. |Կառնուտ                     |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|3. |Կամո                        |20        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|4. |Մուսայելյան (Ախուրյանի շրջ.)|56        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|5. |Ջաջուռ                      |23        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|6. |Ջրառատ                      |50        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|7. |Շիրակ                       |5         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|8. |Հացիկ                       |13        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|9. |Արևիկ                       |18        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|10.|Հովիտ                       |35        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|11.|Մարմաշեն                    |3         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|12.|Ոսկեհասկ                    |5         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|13.|Երազգավորս                  |7         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|14.|Սարալանջ                    |6         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|15.|Լեռնակերտ                   |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|16.|Բայանդուր                   |7         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|17.|Ախուրիկ                     |6         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|18.|Այգեբաց                     |5         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|19.|Առափի                       |23        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|20.|Կրասար                      |18        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|21.|Ղարիբջանյան                 |5         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|22.|Աղին                        |27        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|23.|Փոքրաշեն                    |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|24.|Ձիթհանքով                   |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|25.|Ջրաձոր                      |12        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|26.|Քարաբերդ                    |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|27.|Մայիսյան                    |6         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|28.|Շիրակավան                   |3         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|29.|Սարակապ                     |7         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|30.|Անիպեմզա                    |10        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|31.|Անի կայարան                 |8         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|32.|Գուսանագյուղ                |7         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|33.|Մեծ Սեպասար                 |2         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|34.|Վահրամաբերդ                 |7         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|35.|Բավրա                       |2         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|36.|Աշոցք                       |64        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|37.|Հայկաձոր                    |29        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|38.|Պեմզաշեն                    |11        |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

|___|____________________________|__________|____________________________|

|39.|Գետք                        |4         |ՀՀ Շիրակի մարզպետարան       |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2004
N 91-Ա
Որոշում