Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ...

 

 

040.0073.140204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2004 թվականի N 73-Ն

 

i

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ և 74-րդ հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Լոռու մարզի Խնկոյանի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Կարապետյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Խնկոյանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Լոռու մարզի Խնկոյանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53130 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Լոռու մարզի Խնկոյանի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 5-ի

N 73-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_____________________________________________________________

 NN                   Ծախսերը                        Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

_____________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                    30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ      30000

 

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     15000

 

 3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                  5000

 

 4.  Կապի ծառայության վճարներ                        1000

 

 5.  Գրասենյակային ծախսեր                            1000

_____________________________________________________________

     Ընդամենը                                        52000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (215 ընտրող + 215 x 0,05) x 5 դրամ              1130

_____________________________________________________________

     Ընդամենը                                        53130

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2004
N 73-Ն
Որոշում