040.0010.220104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2004 թվականի N 10-Ա
i
«ԼՈՐՈՒՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ԵՎ «ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի N 80 և մայիսի 16-ի N 432 որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լորուտի բժշկական ամբուլատորիա» և «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` «Լորուտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` 2-ամսյա ժամկետում`
ա) օրենքով սահմանված կարգով իրականացնել վերակազմակերպման աշխատանքները.
բ) «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ (ընկերության կանոնադրական կապիտալը սահմանելով զուտ ակտիվների չափով) և դրանք ներկայացնել պետական գրանցման.
գ) ապահովել փոխանցման ակտի հաստատումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ