040.1811.200104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1811-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
2. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ Շիրակի հոգևոր և նյութական մշակույթի հետազոտական կենտրոնի տնօրինության` 1446728 դրամ սկզբնական արժեքով գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
3. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ Շիրակի հոգևոր և նյութական մշակույթի հետազոտական կենտրոնի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը:
4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Շիրակի հոգևոր և նյութական մշակույթի ժառանգության ուսումնասիրությունն ու գիտական կադրերի պատրաստումն է:
5. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում,
բ) գիտամեթոդական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում,
գ) պետական առաջադրանքի կատարումից ազատ գույքի վարձակալության հանձնում:
i
6. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և բաժանիչ հաշվեկշիռը.
բ) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ