Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈ ...

 

 

050.0336.251103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         11           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003357

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2003 թվականի N 336-Ն

 

i

ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2003 թվականի նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել տասը հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ տասը հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:

3. Հաստատել տասը հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` ըստ հավելված 1-ի (կցվում է):

4. Հաստատել տասը հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` ըստ հավելված 2-ի (կցվում է):

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին` մամուլում հրապարակել համապատասխան հաղորդագրություն` ընդգրկելով սույն որոշման հավելված 2-ը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված 1

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Հավելված 2

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 150 x 72 մմ: Այն պարունակում է Ավետիք Իսահակյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույնն է` մանուշակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 10000» մանրատառաշարը:

 

Դիմերես

 

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառը և ութանիշ համարը: Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեմագրայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Ավետիք Իսահակյանի դիմանկարի պրոֆիլը և մի զարդանախշ, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «10000 ԴՐԱՄ» գրառումներով օղակաձև շրջապատված դրամի խորհրդանշանը` «Դ»: Փայլաթիթեղի ամբողջ մակերեսով առկա է «AMD 10000» մանրատառաշարը, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «10000 ԴՐԱՄ» և «AMD 10000» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում, հորիզոնական տպագրված է «10000» թիվը, որի նիշերի գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: Փայլաթիթեղից աջ սև գույնով ուղղահայաց գրված է «Ավետիք Իսահակյան 1875-1957»: Թղթադրամի մեջտեղում բաց մանուշակագույն ֆոնի վրա, որը պատկերում է հայ մեծ նկարիչ Մ. Սարյանի Արագած լեռան գծանկարից մի դրվագ, մուգ մանուշակագույն գույնով պատկերված է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Դիմանկարից ներքևի ձախ մասում պատկերված է օվալաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «10000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով, մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև` միկրոտառաշարով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» կրկնվող բառերը: Նշված բառերից ներքև կանաչ և մանուշակագույն գույներով տպագրված է թափանցիկ պատկերը` ութանկյուն զարդանախշի տեսքով: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսին տպագրված ութանկյան մեջ առկա մասնիկներին, և կարդացվում են «ՀՀ» տառերը: Դիմանկարից աջ, մանուշակագույն ֆոնի վրա սև գույնով տպագրված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:

Թղթադրամի միջնամասի մանուշակագույն ֆոնով շերտի ներքևի մասում երկու տողով գրված են «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառը և ութանիշ համարը: Նրանից աջ մուգ վարդագույնով պատկերված է երկու թեք գծիկ և մեկ կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում մետաղական փայլ ունեցող ներկով տպագրված է փետուրե գրչի և թանաքամանի տեսքով պատկեր: Դրանից ներքև տպագրված է «10000» թիվը, որի նիշերի գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: «10000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2003»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը:

 

Դարձերես

 

Թղթադրամի ձախ եզրին մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «10000» թիվը և դրամի խորհրդանշանը` «Դ»: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է վարդագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով: Թղթադրամի ձախ կողմում սպիտակամանուշակագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, մուգ և բաց մանուշակագույն գույներով տպագրված է «10000» թիվը: Թղթադրամի մեջտեղում տպագրված հիմնական մոտիվը ներկայացնում է հին Գյումրիից մի պատկեր: Թղթադրամի մեջտեղում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով, մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև` միկրոտառաշարով` կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» բառերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում երկու տողով մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է մանուշակագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «10000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը: Թղթադրամի աջ եզրի մոտ ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2003
N 336-Ն
Որոշում