(ուժը կորցրել է 11.09.08 թիվ 1043-Ն որոշում)
i
040.1725.271203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1725-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման ու համագործակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1725-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնման և փրկարարական ծառայությունների աշխատանքների կազմակերպման ու համագործակցության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 12 հավելվածի հիման վրա և նպատակ ունի սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման ու համագործակցության կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնման ու փրկարարական աշխատանքների իրականացման միջոցառումները:
2. Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական և վթարափրկարարական աշխատանքների ապահովումն աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի, դրանց անձնակազմերի անդամների և ուղևորների որոնմանն ու փրկմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների համալիր է: Այն ներառում է`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական և վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն որոնման և վթարափրկարարական լիազորություններով օժտված պետական կառավարման լիազորված մարմնի (մարմինների) պատասխանատվության շրջանակի սահմանումը, որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
բ) վթարափրկարարական աշխատանքների իրականացման ապահովման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվության շրջանակի սահմանումը,
գ) որոնողական և փրկարարական ուժերի ու միջոցների հերթապահության կազմակերպումը,
դ) որոնողական և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի, ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման լիազորված մարմնի որոնողական և փրկարարական ուժերի ու միջոցների համակարգումը և համագործակցությունը,
ե) վթարային իրավիճակներում գործելու համար թռիչքային անձնակազմի նախապատրաստումը, ինքնուրույն գոյատևման պայմաններում փրկարարական և կենսաապահովման միջոցների օգտագործումը,
զ) որոնողափրկարարական ուղղաթիռի համալրումը փրկարարական գույքով ու հանդերձանքով,
է) թռիչքային անձնակազմի, վերգետնյա որոնողափրկարարական խմբի, վթարափրկարարական աշխատանքների իրականացման ապահովման համար անհրաժեշտ տեխնիկայի նախապատրաստումը,
ը) վթարային իրավիճակներում գործելու նպատակով որոնման և վթարափրկարարական հաշվարկների, ինչպես նաև օդանավերի անձնակազմերի անդամների ուսուցումը:
3. Օդանավը համարվում է աղետալի վիճակում հայտնված, եթե օդանավին կամ օդանավում գտնվող անձանց այնպիսի վտանգ է սպառնում, որը հնարավոր չէ չեզոքացնել այդ օդանավի անձնակազմի գործողությունների միջոցով, կամ օդանավի հետ կապն ընդհատվել է, և դրա գտնվելու վայրն անհայտ է:
Սույն կարգի իմաստով աղետի ենթարկված է համարվում գետնավարման, թռիչքի ընթացքում կամ վայրէջքի ժամանակ լուրջ վնասվածք ստացած կամ լրիվ խարխլված, ինչպես նաև հարկադիր վայրէջք կատարած օդանավը:
4. Աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավը ենթակա է անհապաղ որոնման և փրկման: Եթե որոնման ընթացքում` աղետի ենթարկված օդանավը հայտնաբերվել է, ապա կազմակերպվում ու իրականացվում են օդանավի անձնակազմին և ուղևորներին փրկելուն ուղղված անհապաղ միջոցառումներ:
5. Աղետի ենթարկված օդանավերի որոնման և փրկարարական աշխատանքները ներառում են որոնողական-փրկարարական և վթարափրկարարական աշխատանքները:
6. Որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ`
ա) հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռի թռիչքի կազմակերպում, որոնողափրկարարական ուժերի և միջոցների փոխհամագործակցության ապահովում ու ղեկավարում,
բ) աղետի ենթարկված օդանավի որոնում,
գ) աղետի ենթարկված օդանավից անձնակազմի անդամների և ուղևորների (վիրավորած, խեղված, զոհված) տարահանում ու առաջին բժշկական օգնության ցուցաբերում,
դ) աղետի վայրից մարդկանց տարահանում,
ե) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացում:
7. Վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքերում, երբ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրը հայտնի է: Վթարափրկարարական աշխատանքները ներառում են`
ա) աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկումը,
բ) առաջին բժշկական օգնության ցուցաբերումը և նրանց փոխադրումը բուժհիմնարկներ,
գ) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացումը,
դ) ավիացիոն պատահարի վայրից վթարված օդանավի տարահանումը:
II. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ - ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` աղետի ենթարկված քաղաքացիական ավիացիայի օդանավերի որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
9. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուղղաթիռային ջոկատի ուժերով և միջոցներով, իսկ վերգետնյա վթարափրկարարական աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավվում են Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման լիազորված մարմնի որոնողափրկարարական խմբերի ուժերը և միջոցները` համաձայն փոխգործողությունների պլանի:
10. Վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործողությունների տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները, որտեղ` աղետի ենթարկված օդանավերի վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանների և տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների` սույն կարգով նախատեսված ուժերով ու միջոցներով:
11. Որոնողական և վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ուժերի ու միջոցների սերտ համագործակցության պայմաններում: Այդպիսի ուժեր ու միջոցներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման լիազորված մարմնի փրկարարական կազմավորումները, հրշեջ ծառայությունների ստորաբաժանումները, շտապ բժշկական օգնության տարածքային բաժանմունքները, զինվորական ստորաբաժանումները, ոստիկանության տարածքային բաժինները:
12. Հայաստանի Հանրապետության տարածքին հարակից շրջաններում աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնման ու վթարափրկարարական աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են համաձայն միջպետական պայմանագրերի: Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օտարերկրյա օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնման ու փրկարարական աշխատանքներն իրականացվում են սույն կարգի համաձայն:
13. Աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնման ու փրկարարական աշխատանքների ապահովման համար կազմակերպվում է որոնման և փրկարարական ուժերի ու միջոցների հերթապահություն: Հերթապահող որոնման և փրկարարական ուժերում ու միջոցներում ընդգրկվում է որոնողափրկարարական օդանավ (ուղղաթիռ)` իր անձնակազմով:
i
14. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով սահմանվում է շուջօրյա հերթապահություն, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուղղաթիռային ջոկատը` հերթապահ որոնողափրկարարական ուղղաթիռով և անձնակազմով:
(14-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
15. Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում կատարված ծախսերը հատուցվում են վթարի ենթարկված օդանավը շահագործող ընկերության միջոցների հաշվին` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն:
16. Հերթապահության նշանակված որոնողափրկարարական ուղղաթիռը և անձնակազմը պետք է մշտապես գտնվեն պատրաստականության վիճակում և պատրաստ լինեն աղետի ազդանշան ստանալուց 30 րոպե հետո իրականացնելու թռիչքը` գարուն-ամառ ժամանակաշրջանի համար, և 45 րոպե հետո` աշուն-ձմեռ ժամանակաշրջանի համար:
17. Որոնողափրկարարական ուղղաթիռը նախատեսվում է աղետի ենթարկված օդանավերի հայտնաբերման, օդանավի անձնակազմի անդամներին և ուղևորներին փրկելուն, առաջին բժշկական օգնության ցուցաբերման, տարահանման, ինչպես նաև վերգետնյա որոնողափրկարարական ուժերին ուղղություն ցույց տալու համար:
18. Որոնողափրկարարական ուղղաթիռի անձնակազմում ընդգրկվում են թռիչքային և վերգետնյա որոնման ու փրկարարական աշխատանքների ուսուցման դասընթացներ անցած թռիչքային անձնակազմեր:
19. Որոնողափրկարարական ուղղաթիռը պետք է ապահովված լինի որոնման սարքավորումներով և փրկարարական հանդերձանքով: ՈՒղղաթիռը պետք է կահավորված լինի նաև որոնման լուսարձակներով և բեռնաբարձման համար անհրաժեշտ ամբարձիչով` փրկարարների իջեցման և բարձրացման սարքավորումներով:
20. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են այն դեպքերում, երբ`
ա) օդանավից ստացվել է աղետի ազդանշան,
բ) ժամանման հաշվարկային ժամկետից հետո 10 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանել վայրէջքի օդանավակայան, և նրա հետ ռադիոկապը բացակայում է,
գ) օդանավի անձնակազմն ստացել է վայրէջքի թույլտվություն և այն չի կատարել նախատեսված ժամանակահատվածում, իսկ ինքնաթիռի հետ ռադիոկապն ընդհատվել է,
դ) հայտնի է կամ հիմքեր կան ենթադրելու, որ օդանավում եղած վառելիքի պաշարի մնացորդը կամ օդանավի տեխնիկական վիճակը չեն երաշխավորում օդանավի թռիչքի անվտանգ շարունակումը և ավարտը,
ե) օդային երթուղով (երթուղուց դուրս) թռիչքի ընթացքում ընդհատվել է օդանավի անձնակազմի հետ ռադիոկապը, և չի հաջողվել 20 րոպեի ընթացքում որոշել դրա գտնվելու վայրը:
21. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են նաև բոլոր այն դեպքերում, երբ`
ա) պահանջվում է օգնություն ցուցաբերել օդանավի անձնակազմին,
բ) ստացվել է հաղորդագրություն տիեզերական ապարատի սպասվելիք վայրէջքի մասին,
գ) տարերային աղետների դեպքում,
դ) այլ պետական կառավարման մարմինների խնդրանքով` համաձայն արտակարգ իրավիճակներում գործող համագործակցության պլանի,
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի միջնորդությամբ:
22. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվում է որոնման և փրկման օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (օպերատիվ շտաբի պետ),
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը (օպերատիվ շտաբի պետի տեղակալներ),
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի թռիչքների անվտանգության տեսչության պետը, արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետը,
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ավիացիոն անվտանգության բաժնի պետը,
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ինժեներաավիացիոն բաժնի պետը,
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ավիացիոն անվտանգության բաժնի որոնողափրկարարական աշխատանքների գծով մասնագետը,
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի օդային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավարը,
ը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի թռիչքային աշխատանքների կազմակերպման բաժնի պետը,
թ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի թռիչքային աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր ղեկապետը,
ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները և այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության և վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:
III. ՎԹԱՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում վթարափրկարարական խմբերի կազմավորման, դրանց` փրկարարական սարքավորումներով ու միջոցներով ապահովումը և պատրաստականությունն իրականացնում են օդանավակայանների և տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինները, որոնք օդանավակայաններում վթարափրկարարական աշխատանքների ապահովման նպատակով նշանակում են վթարափրկարարական աշխատանքների գծով հաստիքային աշխատողներ և ստեղծում վթարափրկարարական արտահաստիքային խմբեր` նրանց ապահովելով`
ա) կապի միջոցներով սարքավորված` բարձր անցունակություն ունեցող տրանսպորտային միջոցով,
բ) շարժական կապի միջոցներով,
գ) վթարային ռադիոկայաններով,
դ) վերգետնյա վթարափրկարարական սարքավորումներով:
24. Օդանավակայանային վթարափրկարարական հաստիքային և արտահաստիքային մասնագիտացված խմբերում ընդգրկվում են`
ա) ավիացիոն անվտանգության ծառայության հաշվարկը,
բ) աերոդրոմային ծառայության հաշվարկը,
գ) հատուկ փոխադրամիջոցների ծառայության հաշվարկը,
դ) ուղևորափոխադրումների ծառայության հաշվարկը,
ե) հատուկ ավտոտրանսպորտի ծառայության հաշվարկը,
զ) ավիացիոն տեխնիկական բազայի հաշվարկը,
է) բժշկական ծառայության հաշվարկը,
ը) հակահրդեհային անվտանգության ծառայության հաշվարկը,
թ) ռադիոտեխնիկական ծառայության հերթապահ հերթափոխը:
25. Օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների վթարափրկարարական խմբերում ընդգրկվում են`
ա) հատուկ փոխադրամիջոցների ծառայության հաշվարկը,
բ) ուղևորափոխադրումների ծառայության հաշվարկը,
գ) հատուկ փոխադրամիջոցների ծառայության հաշվարկը,
դ) ռադիոտեխնիկական ծառայության հերթապահ հերթափոխի հաշվարկը,
ե) ավիացիոն տեխնիկական բազայի հաշվարկը,
զ) բժշկական ծառայության հաշվարկը,
է) հակահրդեհային անվտանգության ծառայության հաշվարկը,
ը) ոստիկանության ուժերի հաշվարկը:
IV. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ - ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ
26. Աղետալի իրավիճակների և օդանավերի աղետների դեպքերի դասակարգման, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ որոնողափրկարարական գործողությունների ձեռնարկման նպատակով սահմանվում է վթարային 3 փուլ`
ա) անորոշության,
բ) տագնապի,
գ) աղետի:
27. Աղետալի իրավիճակների և օդանավերի աղետների դեպքերի մասին նախնական տեղեկատվությունը տրվում է օդային երթևեկության կառավարման կենտրոնի կողմից:
Անորոշության փուլը (ԻՆՑԵՌՖԱ (INCERFA) հայտարարվում է, եթե`
ա) օդանավից 30 րոպեի ընթացքում չի ստացվել ոչ մի հաղորդագրություն` այն պահից, երբ պետք է տրվեր հաղորդագրություն, կամ օդանավի հետ կապ հաստատելու առաջին անհաջող փորձից հետո` անկախ նրանից, թե մինչև այդ ինչ է տեղի ունեցել.
բ) օդանավի վերջին հաղորդագրությունից կամ օդային երթևեկության սպասարկման մարմինների կողմից հաշվարկված ժամանման ժամկետը լրանալուց հետո 30 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանում նշանակված վայր:
28. Տագնապի փուլը (ԱԼԵՌՖԱ (ALERFA) հայտարարվում է, եթե`
ա) անորոշության փուլից հետո օդանավի հետ կապ հաստատելու հետագա փորձերը կամ այլ համապատասխան աղբյուրներից ստացված տեղեկություններն այդ օդանավի մասին նոր տվյալներ չեն պարունակում,
բ) օդանավի անձնակազմն ստացել է վայրէջքի թույլտվություն, սակայն այն չի կատարել վայրէջք` հաշվարկային ժամկետից հետո մինչև 5 րոպե ժամանակահատվածում, և չի հաջողվել օդանավի հետ կապ հաստատել,
գ) ստացվել է տեղեկություն այն մասին, որ օդանավի շահագործման արդյունավետությունը նվազել է, սակայն ոչ այնքան, որպեսզի հարկադիր վայրէջքի անհրաժեշտությունը հավանական լինի,
դ) հայտնի է կամ ենթադրվում է, որ օդանավը դարձել է անօրինական միջամտության առարկա:
29. Աղետի փուլը (ԴԵՏՌԵՍՖԱ (DETRESFA) հայտարարվում է, եթե`
ա) տագնապի փուլից հետո օդանավի հետ կապ հաստատելու հետագա անհաջող փորձերը և առավել ընդգրկուն տեղեկությունների հավաքման ապարդյուն ջանքերը ցույց են տալիս, որ տվյալ օդանավն աղետալի վիճակում է,
բ) համարվում է, որ օդանավում եղած վառելիքի պաշարն սպառված է կամ բավարար չէ, որպեսզի օդանավին թույլ տա անվտանգ հասնել վայրէջքի վայրը,
գ) տեղեկություն է ստացվել կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օդանավը պատրաստվում է կատարել կամ կատարել է հարկադիր վայրէջք:
30. Ստացված ամբողջ տեղեկության ուսումնասիրությունից և գնահատումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությունն օպերատիվ շտաբի ղեկավարի ցուցումով (այսուհետ` կենտրոնական կարգավարական ծառայություն) հայտարարում է իրավիճակի համապատասխան վթարային փուլը, անմիջապես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է շահագրգիռ կազմակերպություններին և լրացնում որոնման աշխատանքների հրահանգավորման ձևաթերթը` համաձայն N 3 հավելվածի:
31. Միջադեպի մասին նախնական տեղեկությունները գրանցվում են սկզբնական տեղեկատվության գրանցման ձևաթերթում` համաձայն N 5 հավելվածի, որոնց օրինակները պահվում են կենտրոնական դիսպետչերական ծառայությունում և օդանավակայանների թռիչքների ղեկավարի մոտ:
V. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
32. Օպերատիվ շտաբի գործողություններն անորոշության փուլում հետևյալն են`
ա) հնարավորության սահմաններում ստուգել N 4 հավելվածում լրացվող և օդային երթևեկության կառավարման կենտրոնից ստացվող տեղեկությունները,
բ) այն դեպքում, երբ չի ներկայացվել թռիչքների պլանը, փորձել պարզել օդանավի երթուղին և թռիչքի ու վայրէջքի ժամերը,
գ) օդային երթևեկության կառավարման համապատասխան մարմինների հետ պահպանել սերտ կապ, որպեսզի ստացված տեղեկությունները (ձեռք բերված կապի միջոցներով որոնման, թռիչքի պլանի կատարման ստուգման միջոցով և թռիչքից առաջ կամ ընթացքում օդանավի անձնակազմին հաղորդված եղանակի մասին տվյալների ուսումնասիրությունը) անմիջապես ներկայացվեն գնահատման, տեղանքի քարտեզի կամ օդանավի թռիչքի երթուղու վրա նշելու, որոշումներ ընդունելու համար, ինչպես նաև խուսափել գործողությունների կրկնական կատարումներից,
դ) համապատասխան տեղեկությունների հիման վրա սկսել տվյալ օդանավի երթուղու նշագրումը քարտեզի վրա:
33. Կապի միջոցներով որոնումը նպատակ է հետապնդում`
ա) փորձել օդանավի հետ կապ հաստատել ռադիոփոխանակման սահմանված ալիքներով,
բ) պարզել օդանավի առավել հավանական գտնվելու վայրը` հարցում կատարելով օդանավի երթուղու վրա գտնվող բոլոր օդանավակայաններից և հավանական վայրէջքի այլ օդանավակայաններից,
գ) կապ հաստատել օդանավի երթուղով չվերթ իրականացնող այլ օդանավերի հետ` աղետալի վիճակում կամ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրի մասին հնարավոր տեղեկատվություն ստանալու նպատակով,
դ) փորձել օդանավի հետ կապ հաստատել բոլոր հնարավոր ռադիոհաճախականություններով,
ե) որոշել օդանավի առավել հավանական գտնվելու վայրը:
34. Եթե որոնման արդյունքներից, կապի միջոցներով որոնման կամ ստացված այլ տեղեկատվությամբ պարզվում է, որ օդանավը գտնվում է աղետալի վիճակում կամ աղետի է ենթարկվել, և առկա է որոնողական-փրկարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ապա օպերատիվ շտաբը հայտարարում է անորոշության փուլի ավարտ ու տագնապի փուլ, հրահանգում է սկսել որոնողական-փրկարարական աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնում է`
ա) օդանավը շահագործողին,
բ) տեղեկատվության սկզբնաղբյուրին,
գ) այն ստորաբաժանումներին, որոնց ուղարկվել է վթարային իրավիճակի մասին տեղեկատվությունը:
35. Տագնապի փուլի հայտարարումից հետո օպերատիվ շտաբը պարտավոր է`
ա) վթարի մասին տեղեկատվությունը հաղորդել համապատասխան որոնողական-փրկարարական ստորաբաժանումներին,
բ) ֆիքսել դեպքերի զարգացման մասին ստացվող ամբողջ տեղեկատվությունը,
գ) ստուգել ստացված տեղեկատվությունը,
դ) ձեռնարկել միջոցներ` տեղեկատվության այլ աղբյուրներից աղետի ենթարկված օդանավի մասին տեղեկատվություն ստանալու համար,
ե) վերլուծել աղետի ենթարկված օդանավի թռիչքային պլանը, եղանակային պայմանները, տեղանքի բնույթը, կապի հնարավոր խաթարման կամ ընդհատման, կապի դուրս գալու վերջին սեանսը, օդանավի հայտնի` գտնվելու վերջին վայրը (կոորդինատները), կարգավարի որակավորման աստիճանը,
զ) ֆիքսել օդանավի վառելանյութի ծախսման չափը և ուշադրություն դարձնել անբարենպաստ եղանակային պայմաններում տվյալ օդանավի թռիչքային-տեխնիկական բնութագրերին,
է) սերտ կապ պահպանել օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայության հետ, որպեսզի նոր ստացվող տեղեկատվությունն անմիջապես գնահատվի, անցկացվի քարտեզի վրա և ընդունվի անհրաժեշտ որոշում.
ը) ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ և դրա մասին տեղեկացնել կենտրոնական դիսպետչերական ծառայությանը,
թ) օդանավը շահագործողին հեռագրով և կապի այլ միջոցներով հայտնել ստացված տեղեկությունների և ձեռնարկվող միջոցների մասին:
36. Օպերատիվ շտաբը հայտարարում է դադար և դրա մասին անհապաղ հայտնում օդանավը շահագործողին, այն ծառայություններին ու ստորաբաժանումներին, որոնց հաղորդվել էր վթարի մասին ահազանգը, և որոնք արդեն սկսել էին որոնողափրկարարական գործողությունների իրականացումն այն դեպքերում, երբ ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ օդանավն աղետի չի ենթարկվել:
37. Եթե իրականացված միջոցառումների ընթացքում օդանավը չի հայտնաբերվել, կամ թռիչքի սահմանված ժամանակահատվածի համար նախատեսված վառելանյութի պաշարների սպառման հաշվարկված ժամանակն անցել է, ապա համարվում է, որ օդանավին և դրանում գտնվող անձանց անմիջական վտանգ է սպառնում, նրանք անհապաղ օգնության կարիք ունեն, և ահազանգման փուլից անցում է կատարվում աղետի փուլ:
38. Աղետի փուլը հայտարարվում է օպերատիվ շտաբի ցուցումով` կենտրոնական կարգավարական ծառայության կողմից:
39. Աղետի փուլի հայտարարումից հետո օպերատիվ շտաբը պարտավոր է`
ա) գործել` համաձայն սույն կարգի դրույթների,
բ) առկա տեղեկատվության հիման վրա կազմել որոնողափրկարարական գործողությունների իրականացման պլան և համապատասխան մասերն ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվող մարմիններին (կազմակերպություններ),
գ) սկսել որոնողափրկարարական գործողությունները և պլանով նախատեսված միջոցառումների մասին իրազեկել օդային երթևեկության կառավարման կարգավարին` օդային երթևեկության կառավարման աշխատանքները համակարգելու համար, ինչպես նաև` օդանավի երթուղու և հարակից շրջանների որոնման և փրկման կենտրոններին,
դ) որոշել օդանավի գտնվելու հավանական վայրը, սահմանել գտնվելու վայրի անորոշության աստիճանը և որոնման շրջանի այն տարածքը, որտեղ պետք է իրականացվեն որոնման աշխատանքները,
ե) գործողությունների զարգացման ընթացքում, ելնելով իրավիճակից, փոփոխություններ կատարել գործողությունների պլանում,
զ) տեղեկացնել այն երկրին, որտեղ գրանցված է օդանավը,
է) դիմել որոնման և փրկարարական աշխատանքներում չընդգրկված օդանավերին, վերգետնյա ծառայություններին և ռադիոկայաններին` իրականացնելու առկա կապի միջոցներով (ալիքներով) օդանավից ստացվող ահազանգերի լսումներ, աղետի ենթարկված օդանավին հնարավորինս ցուցաբերել օգնություն, օպերատիվ շտաբին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին,
ը) համապատասխան հարցմամբ դիմել օդային երթևեկության կառավարման մարմիններին, որոնք տեղեկատվության փոխանցման միջոցով կարող են օգնել աղետի ենթարկված օդանավին, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող օդանավին (ուղղաթիռին), աղետի մասին տեղեկացնել նույն երթուղով չվերթ իրականացնող օդանավերին` որոնման-փրկման շրջանում օդանավերի թռիչքների նկատմամբ դիտարկումներ կատարելու համար և տեղեկացնել օպերատիվ շտաբին,
թ) օդանավը շահագործողին տեղեկացնել իրականացվող ընթացիկ միջոցառումների մասին:
40. Օպերատիվ շտաբը դադարեցնում է որոնողափրկարարական աշխատանքները, հայտարարում վթարային փուլի ավարտ, դրա մասին անհապաղ տեղեկացնում է օդանավը շահագործողին, որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված ծառայություններին ու ստորաբաժանումներին` այն դեպքերում, երբ օդանավի գտնվելու վայրը հայտնի է, և կենդանի մնացած ուղևորները փրկվել են:
41. Եթե աղետի փուլի ընթացքում պարզվում է, որ որոնման աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս, օպերատիվ շտաբը որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման վերաբերյալ որոշում է ընդունում և դրա մասին տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր ծառայություններին ու ստորաբաժանումներին, ինչպես նաև օդանավը շահագործողին:
42. Որոնման աշխատանքները կարող են դադարեցվել միայն այն դեպքում, երբ`
ա) վթարի հավանական վայրի բոլոր շրջանները հետազոտվել և ուսումնասիրվել են,
բ) ուսումնասիրվել է աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրի տեղանքը,
գ) չկան հավաստի տվյալներ, որ աղետի ենթարկված օդանավում գտնվող ուղևորները ողջ են մնացել:
43. Օպերատիվ շտաբը կարող է նաև ժամանակավորապես դադարեցնել որոնողափրկարարական աշխատանքները` մինչև իրադարձությունների հետագա զարգացումը: Օդանավ շահագործողները և մյուս շահագրգիռ կազմակերպությունները կարող են շարունակել որոնողափրկարարական աշխատանքները` դրանք համակարգելով օպերատիվ շտաբի հետ:
Այս դեպքում անհրաժեշտ է շարունակել վարել որոնողափրկարարական աշխատանքներին վերաբերող փաստաթղթերը, որպեսզի նոր տեղեկատվության ստացման դեպքում հնարավոր լինի անմիջապես վերսկսել որոնման աշխատանքները:
44. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապն իրականացվում է օպերատիվ շտաբի ղեկավարի ցուցումով:
VI. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
45. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օդանավերի որոնողական-փրկարարական աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է որոնման և փրկման օպերատիվ շտաբը, որը որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնն է:
46. Այն դեպքում, երբ որոնողական-փրկարարական աշխատանքներում ներգրավվում են մի քանի որոնողական-փրկարարական խմբեր և միջոցներ, օդում և ցամաքում կատարվող որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունավետությունն ավելացնելու նպատակով օպերատիվ շտաբի որոշմամբ աղետի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքների իրականացման համար նշանակվում են մեկ կամ մի քանի որոնողական-փրկարարական աշխատանքային խմբեր` հաշվի առնելով միջոցների առկայությունը և դրանց անհրաժեշտությունը:
47. Եթե որոնման աշխատանքների ընթացքում օդանավի (ուղղաթիռի) հրամանատարը նկատում է, որ մեկ ուրիշ օդանավ է ենթարկվել աղետի, հնարավորության սահմաններում (բացի այն դեպքերից, երբ նա գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա)`
ա) հսկողություն է սահմանում աղետի ենթարկված օդանավի նկատմամբ` այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չէ լքել տարածքը, կամ որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կողմից դրա մասին հրահանգ չի ստացվել.
բ) որոշում է աղետի վայրը, տեղանքը.
գ) համապատասխան որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին հայտնում է հետևյալ տվյալները`
աղետի ենթարկված օդանավի վիճակը, տեսակը, արտաքին նշանները,
գտնվելու վայրը` արտահայտված աշխարհագրական կոորդինատային համակարգի տվյալներով, կամ նկարագրված մոտակայքում գտնվող որևէ աերոնավիգացիոն կայանի, սարքի դիրքի նկատմամբ,
ժամանակը` արտահայտված միջազգային կոորդինացիոն ժամային համակարգով (UTC),
նկատվող մարդկանց թիվը,
որևէ փաստ մարդկանց կողմից օդանավի լքման մասին,
աղետի վայրում եղանակի պայմանները,
ողջ մնացածների արտաքին ֆիզիկական վիճակը,
աղետի վայր հասնելու տեսանելի օպտիմալ երթուղին.
դ) գործում է` համաձայն որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հրահանգների:
48. Եթե աղետի վայր առաջինը ժամանել է ոչ որոնողափրկարար օդանավ (ուղղաթիռ), ապա նա մնացած բոլոր օդանավերի գործողությունները ղեկավարում է այնքան ժամանակ, քանի դեռ չի ժամանել առաջին որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը): Այն դեպքում, երբ առաջինը ժամանած ոչ որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը) չի կարողանում կապ հաստատել որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հետ, ապա հետագա գործողությունների ղեկավարումը, երկուստեք պայմանավորվածությամբ, ստանձնում է այն օդանավը (ուղղաթիռը), որին հաջողվում է կապ հաստատել և այն պահպանել` մինչև որոնողափրկարար օդանավի ժամանելը:
49. Եթե օդում գտնվող օդանավը (ուղղաթիռը) ցանկանում է որևէ տեղեկություն հաղորդել ողջ մնացածներին կամ ցամաքային որոնողափրկարար խմբին, սակայն բացակայում են երկկողմանի կապի միջոցները, ապա հնարավորության դեպքում կարող են օդանավից ցած նետել որևէ ռադիոկապի սարք (եթե այդպիսիք կան) կամ տեղեկատվություն պարունակող գրություններ:
50. Այն դեպքում, երբ գետնից որևէ ազդանշան է տրվում, օդանավը (ուղղաթիռը), օգտագործելով սույն կարգի 49-րդ կետում նշված միջոցներից որևէ մեկը կամ սույն կարգի 8-րդ գլխում նշված տեսողական ազդանշանները, պետք է ցույց տա, որ ազդանշանն ընդունվել է:
51. Աղետի ազդանշան ստացած օդանավի հրամանատարը հնարավորության սահմաններում`
ա) հաստատում է աղետի ազդանշանի ստացումը,
բ) ֆիքսում է աղետի վայրը, եթե դրա մասին հաղորդվել է,
գ) որոշում է ազդանշանը հաղորդող ռադիոկայանի դիրքը (պելենգը),
դ) ստացված տեղեկատվության մասին հաղորդում է որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին,
ե) իր հայեցողությամբ մեկնում է դեպքի վայր` սպասելով լրացուցիչ հրահանգի:
52. Որոնման աշխատանքների ընթացքում, աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում, որոնում իրականացնող օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը պարտավոր է`
ա) աղետի ենթարկվածներին զգալ տալ, որ նրանք հայտնաբերված են, և օդանավից նրանց համար իջեցնեն կապի ու կենսաապահովման միջոցներ,
բ) աղետի վայրը պահել իրենց տեսադաշտում` շրջապտույտներ կատարելով նրանց վրա, ուսումնասիրել տեղանքը, քարտեզի վրա ճշգրտորեն որոշել աղետի վայրը,
գ) օպերատիվ շտաբին զեկուցել աղետի վայրի հայտնաբերման մասին` հայտնելով աղետի վայրի բացահայտման ժամը, տեղը, պայմանները, ողջ մնացած աղետյալների թիվը և տեսանելի վիճակը, անհրաժեշտ որոնողական-փրկարարական և կենսաապահովման միջոցների կարիքը, աղետյալներից ստացված ահազանգերը (այդ թվում` նաև կապի միջոցներով), եղանակային պայմանները, տեղանքի առանձնահատկությունները, իրականացված միջոցառումները, որոնում իրականացնող օդանավի վառելանյութի քանակը,
դ) կատարել աղետի վայրի տեսանկարահանում, լուսանկարահանում և որոնողական-փրկարարական ստորաբաժանումներին ցույց տալ աղետի վայր հասնելու առավել կարճ ճանապարհը,
ե) մնալ աղետի վայրում` մինչև փոխարինումը, հարկադիր վերադարձի պահը կամ որոնողական աշխատանքների ավարտը:
53. Աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում վերգետնյա որոնողափրկարար խմբերը`
ա) հետախուզում, գնահատում են աղետի վայրը և տվյալները հայտնում օպերատիվ շտաբին,
բ) ցուցաբերում են առաջին օգնություն և իրականացնում նախապատրաստական աշխատանքներ` ողջ մնացածների տարահանման համար,
գ) կազմակերպում են աղետի վայրում օդանավի մնացորդների պահպանությունը և նախնական զննումը,
դ) առկա միջոցներով տարահանում են ողջ մնացած ուղևորներին:
54. Աղետի ենթարկված օդանավի մնացորդները չպետք է տեղաշարժվեն` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ է տեղաշարժել ողջ մնացած ուղևորներին փրկելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օդանավի մնացորդները ոչ միայն վտանգավոր են, այլ նաև մեծ նշանակություն ունեն դեպքի հետագա քննության համար: Այդ պատճառով մինչև դրանք տեղաշարժելն անհրաժեշտ է հնարավորության դեպքում կատարել աղետի վայրի լուսանկարահանում:
55. Ողջ մնացած ուղևորների տարահանման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց վիճակը, փրկարարների բժշկական պատրաստականության աստիճանը, ուղևորների տարահանման համար փրկարար խմբերի հնարավորությունները, օպերատիվ շտաբի հետ կապ պահպանելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև տեղանքի ռելիեֆային և օդերևութաբանական պայմանները:
Ողջ մնացած ուղևորներին օդանավով (ուղղաթիռով) տարահանման մասին որոշման ընդունման դեպքում փրկարար խումբը նախապատրաստում է վայրէջքի հրապարակ և համապատասխան «Երկիր-օդ» ազդանշանները:
56. Ողջ մնացած ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում օպերատիվ շտաբին պետք է հայտնել հետևյալ տեղեկությունները`
ա) որոնողափրկարար խմբի անվանումը և սահմանված ռադիոկանչը,
բ) որոնողափրկարար խմբի գտնվելու վայրը, տեղանքը և ժամանման հաշվարկային ժամանակը,
գ) ուղևորի ազգանունը, անունը, ազգությունը, տարիքը, տվյալներ շնչառության, սրտի աշխատանքի, արյան ճնշման, վնասվածքների բնույթի, առկա բուժման միջոցների և օգտագործված դեղամիջոցների մասին:
57. Որոնողական-փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ուղևորը մահացել է փրկարար օդանավով (ուղղաթիռով) փոխադրման ընթացքում, կազմվում է արձանագրություն յուրաքանչյուր զոհվածի վերաբերյալ` նշելով զոհված ուղևորի ազգանունը, անունը, տարիքը (եթե դա հնարավոր է), մահվան տեղը, ժամը և պատճառը (եթե դա հնարավոր է): Բազա վերադառնալուց անմիջապես հետո, օպերատիվ շտաբի ցուցումով, զոհվածի դին կազմված արձանագրության հետ միասին պետք է փոխանցվի համապատասխան լիազոր մարմիններին:
58. Փրկարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո օպերատիվ շտաբը որոնողական-փրկարարական աշխատանքներում ներգրավված ստորաբաժանումներին պետք է ծանուցի աշխատանքների ավարտի մասին և կազմի հաշվետվություն իրականացված որոնողական-փրկարարական աշխատանքների և դրանց արդյունքների մասին:
(VI գլուխը խմբ. 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
i
59. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքերում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) պետք է իր աշխատանքներում համագործակցի հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարար խմբերի հետ, որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման նպատակով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապահովի այլ երկրների որոնողական-փրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ստեղծի որոնման և փրկարարական կապի կենտրոն` ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ (ԿՕՍՊԱՍ-ՍԱՌՍԱՏ) համակարգից աղետների մասին տեղեկատվություն ստանալու համար:
60. Այն երկրները, որոնք ցանկանում են իրենց որոնողափրկարար խմբերով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող որոնողական-փրկարարական աշխատանքներին, պետք է ուղերձով դիմեն լիազորված մարմին` մանրամասն հիմնավորելով իրենց առաքելության նպատակը:
61. Լիազորված մարմինն անհապաղ հաստատում է նշված ուղերձի ստացումը և հրապարակում կամ տարածում այն պայմանները (եթե այդպիսիք կան), որոնց համաձայն կարող է իրականացվել նշված առաքելությունը կամ անհրաժեշտ են օտարերկրյա պետությունների որոնողափրկարար խմբերին Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվության հատկացման համար:
62. Այն դեպքում, երբ որոնողական-փրկարարական աշխատանքների կատարման համար պատասխանատու են մեկից ավելի երկրներ, այդ երկրներից յուրաքանչյուրը ձեռնարկում է տվյալ տարածաշրջանային որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի գործողությունների պլանին համապատասխան միջոցներ:
(VII գլուխը լրաց. 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
VIII. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
63. Որոնողական-փրկարարական աշխատանքների ժամանակ կիրառվում են «Օդ-երկիր» և «Երկիր-օդ» տեսողական ազդանշանները, որոնք օգտագործվում են միայն նշանակետեր նշելու համար:
64. «Օդ-երկիր» տեսողական ազդանշանները հայտնելու ժամանակ օդանավի կողմից իրականացվում են հետևյալ գործողությունները`
ա) կատարում է առնվազն մեկ պտույտ նավի վրայով.
բ) ցածր բարձրության վրա նավի առաջամասի կողմից հատում է նրա ուղերթը և ճոճում թևերը կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները (զասլոնկի) կամ փոխում է շարժիչի պտուտակաթևերի քայլերը.
գ) ընտրում է շարժման այնպիսի ուղղություն, որով շարժվում է նավը:
65. Օդանավի կողմից այս գործողությունների կատարումը նշանակում է, որ նա ցանկանում է ջրում գտնվող նավին ուղարկել աղետի ենթարկված նավի կամ օդանավի մոտ: Այսպիսի գործողությունների կրկնությունը չի փոխում ազդանշանների իմաստը:
66. Այն դեպքում, երբ ջրի վրա գտնվող նավի օգնության կարիքը չի զգացվում, օդանավի կողմից կատարվում են հետևյալ գործողությունները`
ցածր բարձրության վրա նավի նավախելային մասով հատում է նրա շարժման ուղղությունը և ճոճում թևերը կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները, կամ փոխում է շարժիչի պտուտակաթևերի քայլերը:
67. Նշված ազդանշաններին ի պատասխան` նավից պետք է տրվեն հետևյալ ազդանշանային պատասխանները`
ա) ազդանշանն ընդունվել է, այս դեպքում`
մինչև վերջ բարձրացվում է սպիտակ և կարմիր գույնի ուղղաձիգ գծերով պայմանական նշանով դրոշ, որը նշանակում է, որ ազդանշանն ընդունվել է,
ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի T տառին համարժեք ազդանշան,
փոխում է շարժման ուղղությունը և հետևում օդանավին.
բ) հրահանգների կատարումն անհնարին է, այս դեպքում`
բարձրացվում է N տիպի միջազգային դրոշակ, որն ունի սպիտակ և կապույտ գույնի շախմատաձև տեսք,
ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի N տառին համարժեք ազդանշան:
68. «Երկիր-օդ» տեսողական ազդանշանները հետևյալն են`
ա) «Երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները ողջ մնացածների օգտագործման համար.
._______________________________________________.
|NN | Ազդանշանի նշանակությունը | Ազդանշանը |
|ը/կ| | |
|___|_______________________________|___________|
|1. |Պահանջվում է օգնություն: | V |
|___|_______________________________|___________|
|2. |Պահանջվում է բժշկական | X |
| |օգնություն: | |
|___|_______________________________|___________|
|3. |Ոչ կամ բացասական | N |
|___|_______________________________|___________|
|4. |Այո կամ դրական | Y |
|___|_______________________________|___________|
|5. |Շարժվում ենք տվյալ ուղղությամբ:| /|\ |
| | | | |
._______________________________________________.
բ) «Երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները գետնի վրա գտնվող փրկարարների օգտագործման համար.
.________________________________________________________________________.
|NN | Ազդանշանի նշանակությունը | Ազդանշանը |
|ը/կ| | |
|___|____________________________________________________|_______________|
| 1.|Օպերացիաներն ավարտված են: | LLL |
|___|____________________________________________________|_______________|
| 2.|Մենք գտել ենք բոլոր մարդկանց: | LL |
|___|____________________________________________________|_______________|
| 3.|Մենք գտել ենք միայն մի քանի մարդու: | + + |
|___|____________________________________________________|_______________|
| 4.|Մենք ի վիճակի չենք շարունակել: Վերադառնում ենք բազա:| XX |
|___|____________________________________________________|_______________|
| 5.|Բաժանվել ենք 2 խմբի: Յուրաքանչյուրը շարժվում է նշված| --> <-->-->
| |ուղղություններով: | |
|___|____________________________________________________|_______________|
| 6.|Ստացված են տվյալներ, որ օդանավը գտնվում է | --> --> |
| |այս ուղղությամբ: | |
|___|____________________________________________________|_______________|
| 7.|Ոչինչ չենք գտել: Շարունակում ենք որոնումները: | N N |
.________________________________________________________________________.
Ազդանշանները պետք է պատրաստված լինեն առնվազն 2.5 մետր (8 ֆութ) երկարությամբ և հնարավորինս տեսանելի:
69. Աղետի վայրից «Երկիր-օդ» ազդանշանները տալու ժամանակ ցույց տալու համար, որ գետնի վրայից արձակված ազդանշանները հասկացվել են, օդանավի կողմից պետք է կատարվեն հետևյալ գործողությունները`
ա) ցերեկային ժամերին`
ճոճում է օդանավի թևերը.
բ) մութ ժամերին`
կրկնակի անջատում և միացնում է վայրէջքի լուսարձակները, իսկ դրանց բացակայության դեպքում` աերոնավիգացիոն լապտերները:
Այս ազդանշանների բացակայությունը նշանակում է, որ գետնի վրայից ուղարկված ազդանշանները չեն հասկացվել:
(VIII գլուխը լրաց. 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետությունում
որոնման և փրկարարական
ծառայությունների կազմակերպման
ու համագործակցության կարգի
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱՑԱԾ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՂԵՏԻ ՎԱՅՐԻՑ ՏՐՎՈՂ «ԵՐԿԻՐ-ՕԴ» ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում
որոնման և փրկարարական
ծառայությունների կազմակերպման
ու համագործակցության կարգի
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՂԵՏԻ ՎԱՅՐԻՑ ՏՐՎՈՂ «ԵՐԿԻՐ-ՕԴ» ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 08.06.06 թիվ 830-Ն որոշում)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
որոնման և փրկարարական
ծառայությունների կազմակերպման
ու համագործակցության կարգի
ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ
___________________________ _________________
(Տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (ժամը` UTC-ով)
1. Որոնողական օդանավ __________________ _________________
(տիպը) (գրանցման վայրը)
2. Օդաչու (օդանավի հրամանատար) __________________________________
(ազգանունը, անունը)
3. Թռիչքը`_____________________________________ _________________
(վայրը) (ժամը` UTC-ով)
4. Վթարի կամ աղետի բնույթը ______________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
5. Որոնվող օբյեկտի նկարագիրը`
ա) ._. օդանավ ________________________ _________________
._. (տիպը) (գրանցման վայրը)
._. ծովային նավ ____________ _________________________
._. (տիպը) (գրանցման վայրը)
._. այլ օբյեկտ ___________________________________________,
._.
բ) գույնը, քողարկման նշանները և բնութագրական տվյալները _________
___________________________________________________________________
___________________________________________________________________
__________________________________________________________________,
գ) տերը կամ շահագործողը ________________________________________,
դ) օդանավում գտնվող անձանց թիվը ________________________________,
ե) օդանավում գտնվող որոնողափրկարարական միջոցները _______________
__________________________________________________________________,
զ) դիտողություններ _____________________________________________
___________________________________________________________________
6. Որոնման շրջանի նկարագիրը`
ա) որոնման շրջանի սահմանների նշագրումը __________________________
__________________________________________________________________,
բ) որոնման սկզբնավայրը __________________________________________
__________________________________________________________________,
գ) որոնման ընդգրկման շրջանը _____________________________________
__________________________________________________________________,
դ) որոնման տեղանքի նկարագիրը ____________________________________
__________________________________________________________________,
ե) որոնման վայրում օբյեկտի առկայությունը հաստատող նշանները ______
__________________________________________________________________:
7. Որոնման ձևերն ու եղանակները`
ա) որոնման ընթացքում կիրառվող սխեման ____________________________
__________________________________________________________________,
բ) որոնման տարածքի տեսանելիության չափը __________________________
(կմ, ծովային մղոն)
գ) ճշգրտման պայմանները _____________________ օդերևութաբանական,
_____________________ եղանակային,
_____________________ տեղանքի,
տեսադաշտի լայնությունը ____________________________________________
(կմ, ծովային մղոն)
ճանապարհագծերի միջև ընկած հատվածը ______________________________,
(կմ, ծովային մղոն)
դ) հետազոտված շրջանների գրանցման մեթոդը ____________________________:
8. Այլ որոնողափրկարարական ստորաբաժանումներ և դրանց հատկացված
տարածքները`
օդանավեր ________________________________________________________
_____________________________________________________________________
ծովային նավեր _______________________________________________________
_____________________________________________________________________
այլ ստորաբաժանումներ ______________________________________________
_____________________________________________________________________
____________________________________________________________________:
9. Կապի հաստատման համար օգտագործման ենթակա հաճախականությունները և ազդականչերը`
RCC/OSC _______________ ___________ __________________ ___________
(հաճախականությունը) (ազդականչը) (հաճախականությունը) (ազդականչը)
Վթարափրկարարական
օդանավեր _______________ ________ ծովային նավեր ____________ ________
(հաճախականությունը) (ազդականչը) (հաճախականությունը) (ազդականչը)
_________ ________ այլ ստորաբաժանումներ ________ _______
Աղետի ենթարկված
օդանավեր, ծովային
նավեր ________ _______ _______ _______
Ողջ մնացածներ _________ ________ այլ _______ _______
_________ ________ ________ _______:
10. Պաշտպանության ենթակա հաճախականությունները _____________________
_____________________________________________________________________
11. Հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են որոնման շրջանում/ից կատարվող թռիչքներին
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
____________________________________________________________________:
12. Ողջ մնացածների համար օդանավից նետվող կենսաապահովման միջոցների տեսակներն ու քանակները
_____________________________________________________________________
____________________________________________________________________:
13. Որոնման օբյեկտի բացահայտման ժամանակ իրականացվող գործողությունները`
ում հայտնել _______________________________________________________
օդանավից նետել կապի և կենսաապահովման միջոցներ, պարաշյուտիստ փրկարարներ,
եթե հնարավոր չէ իրականացնել փրկարարական օպերացիան, ապա վթարի վայր ուղարկել այլ ուժեր,
լուսանկարահանել օդանավի վթարված մասերը և ողջ մնացածներին,
մնալ վթարի վայրում մինչև փոխարինումը, փրկարարական աշխատանքների ավարտը կամ հարկադիր վերադարձի ժամանակը:
14. Վերը նշված կետերում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը հաղորդվել է` _____________________________________ ______________________
(ազգանունը) (վայրը)
Ամիսը/ամսաթիվը _______________________
Ժամը-UTC______________________
Հաղորդման մեթոդը`
հրահանգավորում ________________
հեռախոս _______________________
ռադիոհեռախոս __________________
տելեքս ________________________
ֆաքս __________________________
Հրահանգավորման համար պատասխանատու աշխատող
______________________________ __________________________
(ազգանունը, անունը) (պաշտոնը)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
որոնման և փրկարարական
ծառայությունների կազմակերպման
ու համագործակցության կարգի
ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ
______________________________ ___________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (ժամը-UTC)
1. Որոնողական օդանավը _________________________________________
(տիպը, գրանցման երկիրը)
2. Օդանավի հրամանատարը, օդաչուն _______________________________
(անունը, ազգանունը)
3. Որոնման համար ծախսված ժամանակահատվածը ___________________________
4. Որոնման համար առանձնացված տարածքը _______________________________
5. Կատարվող որոնման տեսակը`
ա) տեսողական, էլեկտրոնային,
բ) օգտագործված սխեմաները ___________________________________________
(հարաբերական կամ բացարձակ բարձրությունը) _________________________________________________________________________,
գ) որոնման սկիզբը ______________ որոնման ավարտը _____________________,
(ժամը - UTC) (ժամը - UTC)
դ) նավիգացիայի տիպը _________________________________________________,
ե) դիտորդների թիվը __________________________________________________:
6. Որոնման արդյունքները`
ա) փաստացի հետազոտված շրջանները ___________________________________ ________________________________________________________________________,
բ) որոնման օբյեկտը գտնված է գտնված չէ
եթե գտնված է, ապա նշել գտնվելու վայրը ______________________________,
վիճակը _____________________________________________________________
գ) ողջ մնացածների թիվը ____________________________________________,
վիճակը ______________________________________________________________
դ) այլ գտածոների տեղադրությունը ____________________________________,
ե) եթե չի գտնվել, ապա նշել բացահայտման հավանականությունը ____________ ________________________________________________________________________:
7. Կապի ժամանակ առաջացած պրոբլեմները
PCC/O3C _____________________________________________________________
(հաճախականությունը)
Այլ որոնողական - փրկարարական օդանավեր _______________________________
(հաճախականությունը)
Ծովային նավեր _______________________________________________________
(հաճախականությունը)
Այլ ստորաբաժանումներ ________________________________________________
(հաճախականությունը)
Աղետի ենթարկված օդանավեր (ողջ մնացածները) _______________________
(հաճախականությունը)
8. Ողջ մնացածներից ստացված ազդանշանները _________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
9. Պարաշյուտիստ-փրկարարներ`
օդանավում ______________ նետված են ______________________
(նշել թիվը) (նշել թիվը)
արդյունքները ________________________________________________________
_________________________________________________________________________
10. Ողջ մնացածների համար կենսաապահովման միջոցները`
օդանավում _____________ նետված են ______________________
(նշել թիվը) (նշել թիվը)
արդյունքները ________________________________________________________
________________________________________________________________________
11. Որոնման շրջանում եղանակային պայմանները: Աշխատողի հարցման համար պատասխանատու անձը ______________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
12. Դիտողությունները ________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Աշխատողի հարցման համար պատասխանատու անձը`
_________________________
(ազգանունը)
__________________________
(պաշտոնը)
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետությունում
որոնման և փրկարարական
ծառայությունների կազմակերպման
ու համագործակցության կարգի
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿ
_____________________ ______________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (ժամը - UTC)
1. Վթարի փուլերը INCERFA ALERFA DETRESFA
2. Տեղեկացնող հաստատությունը կամ անձը`
ազգանունը .......................................................
պաշտոնը .........................................................
հասցեն ..........................................................
հեռախոսահամարը ..................................................
(բնակարանային, ծառայողական)
աշխատանքի վայրը, հասցեն .........................................
ֆաքսը .......................................................
Այլ ականատեսների անունը, ազգանունը, հասցեները ...................
.....................................................................
.....................................................................
.....................................................................
.....................................................................
3. Վթարի վայրը և բնույթը`
դիտման տեղանքը ..................................................
.....................................................................
.....................................................................
.....................................................................
.....................................................................
դիտման ժամը ...................................................
դիտման տեղանքը .................................................:
4. Տեղեկություններ թռիչքային պլանի մասին`
վառելանյութի քանակը
օդանավի գրանցումը ....................... տիպը .................
օդանավի նավիգացիոն սարքավորումների տիպերը .....................
թռիչքի օդանավակայանը .................... ժամը ............
(UTC)
չվերթի երթուղին ................................................
արագությունը ........................ վայրէջք
օդանավակայանը ..................................................
ժամանման հաշվարկային ժամանակը ..................................
(UTC)
պահեստային օդանավակայանը .......................................
վառելանյութի քանակը ............................................
վառելանյութի քանակն օդանավի վերջին հայտնի վայրում ..............
....................................................................
օդանավի վթարային ռադիոկայան, հաղորդիչ ..........................
օդանավի վթարային - փրկարարական հանդերձանքը .....................
(գույնը և տարբերիչ նշանները)
....................................................................
օդանավ շահագործողը ...........................................:
(կապը)
5. Կապը`
տվյալներ անձնակազմի և ուղևորների մասին
Ռադիոհեռախոս (RTF) .......... ընտրված ազդականչը (SELCAL) ........
(ազդականչը) (համարը)
6. Գտնվելու վայրի մասին վերջին հաղորդագրությունը`
վայրը ............................ ժամը ........................:
(UTC)
7. Ձեռնարկված միջոցառումները ...................................:
8. Աղետյալներին նետվող փրկարարական պիտույքների տիպերը և տեսակները`
....................................................................
...................................................................:
9. Տվյալներ անձնակազմի և ուղևորների մասին: Աղետի վայրում եղանակային պայմանները
Օդանավի հրամանատարը .............................................
անձնակազմի անդամները ............................................
ուղևորները ....................................................
այլ .............................................................
.............................................................
թիվը ................................................................ Չեն տուժել ..........................................................
մարմնական վնասվածք են ստացել ....................................
զոհվել են .......................................................
ընդամենը ......................................................:
10. Աղետի վայրում եղանակային պայմանները: Աղետի մասին ահազանգ ստացած անձի կողմից իրականացված միջոցառումները ...........................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
11. Աղետի մասին ահազանգ ստացած անձի կողմից իրականացված միջոցառումները
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
.............................................................
___________________
(ստորագրությունը)