010.0042.231203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203) 5-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ամսական» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասում «Մեկ ամսվա» բառերը փոխարինել «Տասնհինգ օրվա» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մեկ ամսից» բառերը փոխարինել «տասնհինգ օրից» բառերով, իսկ «30 օրվա» բառերը` «տասնհինգ օրվա» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածում «երեսնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:
23 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-42-Ն