(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.1651.181203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1651-Ն
i
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1651-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օրենքով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը և պայմանները:
2. Արտաժամյա ծառայության համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին վճարվում է հավելավճար` արտաժամյա ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման մեկ տոկոսի չափով:
3. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին վճարվում է հավելավճար` ծառայության յուրաքանչյուր ժամի համար տվյալ ծառայողի դրամական բավարարման 2 տոկոսի չափով:
4. Արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար, ազգային անվտանգության մարմինների ծառայողների ցանկությամբ, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հավելավճարների փոխարեն տրամադրվում են համապատասխան քանակի հանգստյան օրեր (ժամեր):
5. Սույն կարգով սահմանված վճարումները կատարվում են ամիսը մեկ անգամ` ազգային անվտանգության մարմինների ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: