040.1607.131203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1607-Ա
«ԿՈՆՆԵԿՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 861512 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Աշոտ Բաղդասարյանին (անձնագիր` N AF 0635717, հասցեն` քաղ. Երևան, Խանջյան 31ա, բն. 37) (այսուհետ` գնորդ) (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 69,95 տոկոս):
2. Սահմանել «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 619020 հազ. դրամ:
3. Սահմանել «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 433005 հազ. դրամ:
4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 45000 հազ. դրամ:
5. «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 242492 հազ. դրամ, այդ թվում`
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 157307 հազ. դրամ,
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 80760 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքեր` 377 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 195 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1024 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2272 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 539 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 18 հազ. դրամ:
6. «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`
ա) գնորդը պարտավորվում է`
հինգ տարվա ընթացքում «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերությունում կատարել 370 մլն դրամի չափով ներդրումներ` ընկերությունում նոր արտադրություններ կազմակերպելու և առնվազն 130 աշխատատեղ ստեղծելու նպատակով,
«Արդշինինվեստբանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցված կարգով և ժամկետներում մարել «Արդշինինվեստբանկ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ «Կոննեկտ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած պարտքը` ամբողջությամբ.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Մասնավորեցվող բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ