030.0189.011203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`
i
- 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
i
- 1997 թվականի ապրիլի 17-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի մասին» ՆՀ-722 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
i
- 1997 թվականի նոյեմբերի 25-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-847 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
i
- 1998 թվականի մարտի 21-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀՊ-896 հրամանագիրը.
i
- 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
i
- 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-360 հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1 դեկտեմբերի 2003 թ.
ՆՀ-189-Ն