Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐ ...

24.05.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2004  -ից մինչեւ   24.05.2012  -ը:
 
i

(ուժը կորցրել է 10.05.12 թիվ 584-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

040.1445.241103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2003 թվականի N 1445-Ն

 

i

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 36-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) լեռնահատկացման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) համար տրված լեռնահատկացման ակտերի հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 6-ի

N 1445-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման նպատակով լեռնահատկացման պայմանները:

2. «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) լիցենզային պայմանագրի հիման վրա կատարվում է լեռնահատկացում:

i

3. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից (այսուհետ` լիազորված մարմին):

(3-րդ կետը փոփ. 12.08.04 թիվ 1167-Ն որոշում)

 

II. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Լիցենզառուին լեռնահատկացումը կատարվում է օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով տրված լիցենզիայով սահմանված ժամկետով: Լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում համապատասխանաբար երկարաձգվում է նաև լեռնահատկացման ժամկետը:

5. Նույն տարածքում տարբեր տեսակի օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման դեպքում լեռնահատկացումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար առանձին:

Միևնույն հանքավայրը տարբեր ընդերքօգտագործողների կողմից շահագործվելու դեպքում յուրաքանչյուր ընդերքօգտագործողի համար կատարվում է առանձին լեռնահատկացում:

6. Լեռնահատկացման սահմանները որոշվում են հանքարդյունահանման նախագծում արտացոլված պաշարների եզրագծերով` հաշվի առնելով լեռնային ապարների տեղաշարժման գոտին և հանքերի կողերի ընդլայնումը:

 

III. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացում ստացող լիցենզառուն լիազորված մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում է լիցենզառուի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), լեռնահատկացման տեղադրավայրը: Հայտին կից ներկայացվում են`

ա) ընդհանուր տեղեկություններ հանքավայրի և հարակից հանքավայրերի լեռնահատկացումների մասին,

բ) գծագրական փաստաթղթեր,

գ) հանքարդյունահանման լիցենզիայի և լիցենզային պայմանագրի պատճենը:

8. Գծագրական փաստաթղթերը բաղկացած են մակերեսի տեղագրական հատակագծից, երկրաբանական քարտեզներից և կտրվածքներից`

ա) մակերեսի տեղագրական հատակագծի վրա ցույց են տրվում մակերեսի ռելիեֆը և գեոդեզիական ցանցի հենակետերը, օգտակար հանածոների ելքերը երկրի մակերեսի կամ նստվածքների տակ, գոյություն ունեցող լեռնային փորվածքները (հանքահորեր, բովանցքներ, հետախուզահորեր և այլն), հետախուզական ու այլ հորատանցքերը, գյուղատնտեսական հանդակների, անտառային տարածքների, հողօգտագործման և բնակավայրերի սահմանները, հանքավայրի տարածքին սահմանակից շենքերը, շինությունները, կառույցները, դրանց հարկայնությունը, ինժեներական ենթակառուցվածքները, տրվող լեռնահատկացման ու հողահատկացման սահմանները (անկյունային կետերի նշումով) և լեռնային աշխատանքների հնարավոր վնասակար ազդեցության սահմանները,

բ) տեղագրական հատակագծի ազատ մասում նշվում է լեռնահատկացման տարածական պատկերների գծագրման (պրոյեկցիա) մակերեսը (հեկտարներով) հորիզոնական հարթության վրա, կատարվող լեռնահատկացման անկյունակետերի X, Y, Z կոորդինատները,

գ) տեղագրական հատակագծի վերևի աջ մասում տեղ է թողնվում լեռնահատկացման վավերացման մասին նշումների համար,

դ) տեղագրական հատակագծի մասշտաբն ընդունվում է ելնելով պատկերված չափերից, օգտակար հանածոների հանքավայրի շահագործող կազմակերպության բնույթից, բայց ոչ փոքր 1:5000 մասշտաբից:

9. Քարածխի հանքավայրի շահագործման համար հայտին կից լրացուցիչ ներկայացվում են նաև բոլոր հետախուզված շերտերի հիպսոմետրիկ պլանները` 1:2000 մասշտաբով, դրանց վրա տեղադրված լեռնահատկացման նախագծային ուրվագիծը:

10. Նավթի և գազի հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացում կատարելու դեպքում երկրաբանական քարտեզի փոխարեն ներկայացվում են կառուցվածքային քարտեզներ նավթի և գազի արդյունաբերական բոլոր հորիզոնների համար առանձին` նշելով A + B + C1 + C2 խմբի պաշարների սահմանները 1:2000-ից ոչ փոքր մասշտաբով:

 

IV. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՈՒՄ

 

11. Լիազորված մարմինը հայտն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում քննարկում է ներկայացված հայտն ու փաստաթղթերը և ընդունում որոշում:

12. Սահմանված ժամկետում որոշում չընդունվելու դեպքում լեռնահատկացումը համարվում է կատարված: Լիազորված մարմնի ընդունած որոշման դրական լինելու դեպքում լեռնահատկացումը կատարվում է եռօրյա ժամկետում:

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված պահանջների չբավարարման դեպքում լիազորված մարմինը հայտի վերաբերյալ կազմում է եզրակացություն որտեղ նշվում են թերություններն ու պահանջները չբավարարող դրույթները, և վերադարձվում է լիցենզառուին: Լիցենզառուն նշված եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կարող է վերացնել հայտին կից ներկայացված փաստաթղթերի թերությունները և դրանք ներկայացնել լիազորված մարմին:

14. Լեռնահատկացման կատարումը ձևակերպվում է ակտով, ինչպես նաև տեղագրական հատակագծի վերևի աջ մասում արված վավերացմամբ:

15. Լեռնահատկացման ակտը կազմվում է 2 օրինակից, վավերացվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից` կնքված զինանշանային կնիքով:

Լիազորված մարմինը լեռնահատկացման ակտի պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` գրանցելու և պահելու նպատակով:

16. Տրված լեռնահատկացման ակտերի հաշվառումը կատարվում է լիազորված մարմնի հատուկ գրանցամատյանում (ձևը կցվում է):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 6-ի

N 1445-Ն որոշման

 

Ձև

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

 

Հայաստանի Հանրապետության_________________________________________

(լիազորված մարմնի անվանումը)

 

ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏ

 

Սույն ակտը հավաստիացնում է____________________________________________

(հանքավայրի և օգտակար հանածոների անվանումը)

 

____________________________ ստորգետնյա (բաց) եղանակով շահագործելու համար,

 

տրամադրված է__________________________________________________________

(ընդերքօգտագործողը, որին տրամադրված է լեռնահատկացումը)

 

տրված է լիցենզիա______________________________________________________

(N _____, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Լեռնահատկացումը գտնվում է ____________________________________________

 

__________________________________________________________________________

                      (մարզի, բնակավայրի անվանումը)

 

և կցվող տեղագրական հատակագիծը նշված է անկյունային կետերով __________ _____________________________________________________________, ինչպես նաև

(անկյունային կետերի թվարկումը)

 

երկրաբանական քարտեզների և ուղղաձիգ կտրվածքների վրա___________________ ____________________________________________:

(քարտեզների և կտրվածքների համարները)

 

Լեռնահատկացման տարածական պատկերների գծագրման (պրոյեկցիա) մակերեսը, նշված տեղագրական հատակագծի վրա, անկյունային կետերում կազմում է ___________ __________________ հեկտար:

(տառերով)

 

Լեռնահատկացման գործողության ժամկետը__________________________________

 

Լեռնահատկացումը հավաստիացնող ակտը տրված է ____________________________

(լիազորված մարմնի անվանումը) կողմից 200 թ.____________________________________________________:

(ամիսը, ամսաթիվը)

 

Սույն ակտը կազմված է 2 օրինակից և գրանցված է_________________________

(լիազորված մարմնի

անվանումը) գրանցամատյանում, N __________________:

 

Լիազորված մարմնի __________________ ____________________

        ղեկավար       (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 6-ի

N 1445-Ն որոշման

 

Ձև

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|1.|Լեռնահատկացման ակտի գրանցման N                     |              |

|__|___________________________________________________|______________|

|2.|Լեռնահատկացման ակտի տրամադրման տարեթիվը, ամիսը,    |              |

|  |ամսաթիվը, գործածության ժամկետը                     |              |

|__|___________________________________________________|______________|

|3.|Լեռնահատկացում ստացող ընդերքօգտագործողի անվանումը  |              |

|__|___________________________________________________|______________|

|4.|Օգտակար հանածոների հանքավայրի անվանումը            |              |

|__|___________________________________________________|______________|

|5.|Արդյունահանվող օգտակար հանածոների անվանումները     |              |

|__|___________________________________________________|______________|

|6.|Լեռնահատկացման մակերեսը (հեկտար)                   |              |

|__|___________________________________________________|______________|

|7.|Օգտակար հանածոների հաստատված պաշարներն ըստ խմբերի  |              |

|  |(A, B, C1, C2,)                                    |              |

|  |                                                   |              |

|  |200 թ. ___________ _____ դրությամբ                 |              |

|__|___________________________________________________|______________|

|8.|Ծանոթագրություն                                    |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2003
N 1445-Ն
Որոշում