Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ...

 

 

040.1419.201103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1419-Ն

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1419-Ն որոշման

 

i

ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ծրագիրը մշակվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Եվրոպական հանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի դրամական միջոցների կազմավորման ու օգտագործման ընդհանուր և հատուկ պայմանները սահմանող փոխըմբռնման հուշագրի պահանջների համաձայն:

Հայաստանի Հանրապետությունում գործող 11 մանկական խնամակալական կազմակերպություններից (այսուհետ` մանկատուն) տարեկան դուրս է գրվում 18 տարին լրացած շուրջ 30 սան: Նրանց հետագա ճակատագիրը, վերջին 10-12 տարիների ընթացքում, որոշում են իրենք` մանկատան նախկին սաները (այսուհետ` շրջանավարտ), ինքնուրույն` առանց որևէ պետական աջակցության:

Խորհրդային ժամանակաշրջանում, մանկատների շրջանավարտների աշխատանքի տեղավորման և բնակարանի ապահովման հարցերով զբաղվում էր պետությունը: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո մանկատներում խնամվող երեխաների համար ստեղծվեցին բավարար կենսապայմաններ: Ցավոք, երկրի ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով մանկատունն ավարտելուց հետո նրանց հետագա ճակատագիրը մնում էր անորոշ:

Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել:

Հանրապետությունում ներկայումս գործում են 8 պետական և 3 ոչ պետական մանկատներ, որոնցում կազմակերպվում են շուրջ 1000 երեխայի մշտական խնամքն ու դաստիարակությունը:

Վերջին տարիների ընթացքում գրանցվել է մանկատներում խնամվող երեխաների թվի աճ: Միայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 8 մանկատներում 1998 թվականի համեմատությամբ նրանց թիվն աճել է մոտ 17 տոկոսով: Այդ նույն տարիներին հանրապետությունում ստեղծվել են նաև 3 ոչ պետական մանկատուն, ինչն ակնհայտորեն հաստատում է վերը նշվածը: Մանկատներում խնամվող երեխաների թվի աճը զուգակցվում է նրանցում` սոցիալական որբերի թվի տեսակարար կշռի մեծացմամբ: Երևույթը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ և աղքատության խորացմամբ:

Սկսած 1991 թվականից հանրապետությունում գործող մանկատներից չափահաս դառնալու կապակցությամբ դուրս են գրվել շուրջ 150 շրջանավարտ, որոնք բնակվում են հիմնականում տարբեր հանրակացարաններում, պատահական վայրերում, ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Նրանցից 15 տոկոսը հաշվառված չեն հանրակացարանում, 10 տոկոսը չունեն մասնագիտություն, 90 տոկոսը մշտական աշխատանք, հետևաբար, նաև գոյատևելու միջոցներ: Մոտ 30 շրջանավարտ անօթևան է, գիշերում է ուր պատահի:

1991-2003 թվականների շրջանավարտներին հաշվառման, աշխատանքի տեղավորման, բնակելի տարածքով ապահովման խնդիրների լուծման աջակցությունը կրել է տարերային բնույթ, յուրաքանչյուր շրջանավարտի համար առանձին` նրա դիմելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայ օգնության ֆոնդի և մանկատան շրջանավարտների «Այգաբաց» հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ նրանց ուսման, մասնագիտական կողմնորոշման և բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

i

2. Սույն ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության մանկատների 1991-2010 թվականների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ:

(2-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

 

III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Ծրագրի խնդիրներն են շրջանավարտներին`

ա) բնակելի տարածքով ապահովումը.

բ) մասնագիտական կողմնորոշումը, ուսուցումը, վերապատրաստումը.

գ) հիմնական կարիքները բավարարող եկամուտի ապահովումը.

դ) բժշկական օգնության անվճար տրամադրումը.

ե) իրավաբանական օգնության տրամադրումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

4. Ծրագրի իրականացման միջոցառումները բաժանվում են երկու խմբի:

Առաջին խմբի միջոցառումները նախատեսում են շրջանավարտների և մանկատան սաների հիմնահարցերի ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքների հիման վրա անհատական ծրագրերի կազմում:

Երկրորդ խմբի միջոցառումները ներառում են անհատական ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներ:

Շրջանավարտներին բնակելի տարածքով ապահովումը

i

5. Շրջանավարտների և մանկատան սաների ուսումնասիրությունից ու անհատական ծրագրերը կազմելուց հետո հնարավոր կլինի որոշել յուրաքանչյուր շրջանավարտին բնակելի տարածքով ապահովելու ձևը և անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը և նախնական ուսումնասիրությունները, հետևում է, որ շրջանավարտների 95 տոկոսը բնակելի տարածության կարիք ունի: Ծրագիրը նախատեսում է բնակելի տարածքով ապահովման հետևյալ ձևերը`

ա) բնակարանի գնում:

Շրջանավարտների մասնագիտական կողմնորոշումը, ուսուցումը, վերապատրաստումը

(5-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

i

6. Միջոցառումների այս խումբը նախատեսում է շրջանավարտներին ապահովել կրթությամբ և համապատասխան մասնագիտական վերապատրաստմամբ` ելնելով աշխատանքի շուկայի պահանջներից և շրջանավարտների նախասիրություններից`

ա) նախնական մասնագիտական ուսուցում.

բ) մասնագիտացման դասընթացներում ընդգրկում.

գ) միջին մասնագիտական կրթության ապահովում.

դ) բարձրագույն մասնագիտական կրթության ապահովում:

(6-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

i

7. Միջոցառումների այս խումբը նախատեսում է շրջանավարտներին տրամադրել կենսաապահովման համար անհրաժեշտ եկամուտ: Նախատեսվում են եկամուտի հետևյալ հնարավոր աղբյուրները`

ա) աշխատանքի տեղավորում,

բ) բնաիրային օգնություն,

գ) (7-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

դ) (7-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

ե) կրթաթոշակի հատկացում,

զ) միանվագ դրամական օգնության հատկացում:

Շրջանավարտներին բժշկական օգնության անվճար տրամադրումը

8. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`

i

ա) մանկատան շրջանավարտներին (18-23 տարեկան) ընդգրկել ամենամյա պետական առողջապահական նպատակային ծրագրերում.

բ) իրականացնել մանկատան շրջանավարտների (1991-2010 թվականի) բժշկական հետազոտություն:

Շրջանավարտներին իրավաբանական օգնության ապահովումը

(8-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

9. Մանկատան շրջանավարտների և սաների հիմնահարցերի ուսումնասիրությունից հետո անհրաժեշտ կլինի առանձին դեպքերում պաշտպանել նրանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները: Այդ նպատակով նախատեսվում է իրավաբանական խորհրդատվության տրամադրում:

 

V. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

i

10. Նշված ծրագրի 5-րդ կետի «ա» և 7-րդ կետի «բ» ենթակետերում նշված միջոցառումները կիրականացվեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթի միջոցով, որի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված պայմանների համաձայն ձեռք կբերվեն համապատասխան թվով (կճշտվի մանկատան շրջանավարտների ու սաների վիճակի ուսումնասիրությունից և անհատական ծրագրեր կազմելուց հետո) բնակարաններ և գույք: Բնակարանների և գույքի նկատմամբ շրջանավարտների իրավունքները կամրագրվեն համապատասխան պայմանագրերում:

(10-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

11. Մանկատան սաների հետ հանրակրթական ուսուցմանը զուգահեռ մանկատան համապատասխան աշխատողների կողմից կտարվեն հատուկ աշխատանքներ սաներին հետագա կրթության կամ մասնագիտական կողմնորոշում ցույց տալու համար` հաշվի առնելով մանկատան սաների անհատական հետաքրքրություններն ու նախասիրությունները: Կցուցաբերվի նաև հոգեբանական օգնություն սաներին մանկատնից դուրս ինքնուրույն կյանքին նախապատրաստելու նպատակով:

12. Հիմնվելով սաների անհատական ծրագրերի վրա, ուսումնասիրելով պարբերաբար կազմակերպվող նախնական մասնագիտական ուսուցման դասընթացների հնարավորությունները, ինչպես նաև գործատուների մոտ նման ուսուցում ստանալու հնարավորությունները, համապատասխան հայտեր կներկայացվեն նման դասընթացներում մանկատան շրջանավարտներին ներգրավելու վերաբերյալ:

13. Ելնելով սաների գիտելիքներից և նախասիրություններից` համապատասխան աջակցություն կցուցաբերվի շրջանավարտներին միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:

14. Մանկատան շրջանավարտը կարող է դիմել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններին կամ վերապատրաստման դասընթացներ կազմակերպող այլ կազմակերպությունների հատուկ ուսուցման ծրագրերում ներգրավվելու համար:

Շրջանավարտների հիմնական կարիքները բավարարող եկամուտի ապահովումը

15. Համագործակցելով «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների և մասնավոր գործատուների հետ մանկատների շրջանավարտներին աջակցություն կցուցաբերվի աշխատանքի տեղավորման հարցերում:

16. Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Պետական գնումների գործակալության կողմից կազմակերպված մրցույթների միջոցով ձեռք կբերվեն բնակարանների կահավորման համար անհրաժեշտ գույք, կենցաղային սարքավորումներ և այլ պիտույքներ:

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

i

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

i

19. Կրթական հաստատություններում սովորող շրջանավարտներին կտրամադրվի կրթաթոշակ` օրենքով սահմանված կարգով:

(19-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

20. Տվյալ տարում մանկատներն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշման:

(20-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

21. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, մանկատան շրջանավարտներին, որպես առանձին սոցիալական խումբ, ընդգրկում է առողջապահական ամենամյա պետական նպատակային ծրագրերում` անվճար բուժօգնություն ստանալու համար:

22. Ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը պայմանագիր է կնքելու որևէ բուժհաստատության հետ շահառուների բուժօգնությունը կազմակերպելու նպատակով:

Շրջանավարտներին իրավաբանական օգնության տրամադրում

23. Մանկատների շրջանավարտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերում կտրամադրվի իրավաբանական օգնություն հասարակական կազմակերպությունների միջոցով:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Ծրագիրը կիրականացվի հասարակական կազմակերպության միջոցով, որի հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկնքվի գործակալական պայմանագիր: Կնքված պայմանագրի անբաժանելի մասը կկազմեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված տեխնիկական առաջադրանքները` իրականացման գնահատման հստակ ցուցանիշներով:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

(ծարագիրը փոփ. 08.02.07 թիվ 135-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2003
N 1419-Ն
Որոշում