Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1382.121103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1382-Ա

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մեկամսյա ժամկետում գույքագրել և հաշվառել իրենց տնօրինության անավարտ շինարարության օբյեկտները (այսուհետ` օբյեկտներ)` համաձայն N 1 հավելվածի.

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով նախատեսված պահանջներին համապատասխան իրականացնել օբյեկտների դասակարգման աշխատանքները` անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ընդգրկելով համապատասխան պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին.

գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում` գույքագրված, հաշվառված և դասակարգված անավարտ շինարարության օբյեկտների ցանկում ընդգրկված` մասնավորեցման ենթակա օբյեկտները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքների կատարման ընթացքում պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ` անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ չափագրումների մասին տեղեկանքների կազմման համար:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված հողամասերի տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր չունեցող օբյեկտների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հողատարածքների սահմանների ճշգրտման աշխատանքներ և ընդունել հողամասերի տրամադրման մասին որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված` հողամասերի տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր չունեցող օբյեկտների համար (եթե այդ օբյեկտները գտնվում են համայնքների վարչական սահմաններից դուրս) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հողատարածքների սահմանների ճշգրտման աշխատանքներ և ընդունել հողամասերի տրամադրման մասին որոշումներ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված` հողամասերի տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր չունեցող օբյեկտների համար (եթե այդ օբյեկտները գտնվում են համայնքների վարչական սահմաններում)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել համապատասխան համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում ապահովել հողամասերի սահմանների ճշգրտման աշխատանքները և հողամասերի տրամադրման մասին որոշումների ընդունումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների ստացումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ օբյեկտների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կամ համապատասխան տվյալների մասին տեղեկանքների կազմումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ի տնօրինություն ընդունած անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործընթացի իրականացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1382-Ա որոշման

 

Ձև

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |Օբյեկտի  |Հասցեն|Շինարարու|Հողա- |Կառույց-|Կառույցի զբաղեցրած|Հար-   |

|ը/կ|անվանումը|      |թյան     |հատկաց|ների    |տարածքը (քառ. մ)  |կայնու-|

|   |         |      |համար    |ման   |թիվը    |__________________|թյունը |

|   |         |      |հատկացված|հիմքե-|        |նախագծով|փաստացի  |ըստ    |

|   |         |      |հողատարած|րը    |        |        |         |նախագծի|

|   |         |      |քի չափը  |      |        |        |         |       |

|   |         |      |(հա)     |      |        |        |         |       |

|___|_________|______|_________|______|________|________|_________|_______|

| 1 |   2     |  3   |    4    |   5  |    6   |   7    |   8     |  9    |

|___|_________|______|_________|______|________|________|_________|_______|

|___|_________|______|_________|______|________|________|_________|_______|

._________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|Հարկերի |Օբյեկտի |Հաշվե- |Շինարար.|Շինարար.|Պատ-  |Վիճակի |Անշարժ գույքի|

|մակերեսը|նախահաշ-|կշռային|աշխատ.  |աշխատ.  |րաստ- |բնութա-|սեփականության|

|(քառ. մ)|վային   |արժեքը |սկիզբը  |դադար.  |վածու-|գիրը   |(օգտագործման)|

|        |արժեքը  |(դրամ) |(տարի,  |(տարի,  |թյան  |       |վկայականի    |

|        |        |       |ամիս)   |ամիս)   |աստի- |       |համարը,      |

|        |        |       |        |        |ճանը  |       |տալու        |

|        |        |       |        |        |      |       |ամսաթիվը,    |

|        |        |       |        |        |      |       |չափագրման    |

|        |        |       |        |        |      |       |ամսաթիվը     |

|________|________|_______|________|________|______|_______|_____________|

|   10   |   11   |  12   |   13   |   14   |  15  |   16  |     17      |

|________|________|_______|________|________|______|_______|_____________|

|________|________|_______|________|________|______|_______|_____________|

.________________________________________________________________________.

.___________________________________________________________.

|Վերագնահատման |    Առկա       |   Իրացված  |Ծանոթագրություն|

|գործակիցը (Գ1)|սարքավորումների|գումարի չափը|               |

|              | հաշվեկշռային  |            |               |

|              |    արժեքը     |            |               |

|______________|_______________|____________|_______________|

|      18      |      19       |     20     |       21      |

|______________|_______________|____________|_______________|

|______________|_______________|____________|_______________|

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1382-Ա որոշման

 

Ձև

 

    Հաստատում եմ                               Հաստատում եմ

___________________________               ___________________________

 Պետական կառավարման մարմնի                  Հայաստանի Հանրապետության

         ղեկավար                          կառավարությանն առընթեր պետական

                                               գույքի վարչության պետ

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

_______________________ անավարտ շինարարության օբյեկտի

 

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. ________ ____ -ի N ____ որոշման`

__________________________________________________________________________

                (պետական կառավարման մարմնի անվանումը)

 

հանձնաժողովը` ի դեմս _____________________________________________________

__________________________________________________________________________

հանձնեց, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հանձնաժողովը` ի դեմս __________________________________________

__________________________________________________________________________

ընդունեց ______________________________ անավարտ շինարարության օբյեկտը`

(անվանումը, հասցեն)

 

Շինարարության համար հատկացված հողատարածքի չափը

Կառույցի զբաղեցրած տարածքը (քառ. մ)

Օբյեկտի հաշվեկշռային արժեքը

Շինարարական աշխատանքների սկիզբը (տարի, ամիս)

Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը (տարի, ամիս)

Վերագնահատման գործակիցը (Գ1)

 

Հանձնման-ընդունման ակտը կազմված է 4 օրինակից (երկուական օրինակ` կողմերին):

 

Հանձնող հանձնաժողովի                  Ընդունող հանձնաժողովի

 

Նախագահ _________________ ___________ Նախագահ _________________ __________

        (ստորագրությունը)  (անունը,            (ստորագրությունը)  (անունը,

                         ազգանունը)                             ազգանունը)

 

Անդամներ _________________ __________ Անդամներ _________________ _________

         (ստորագրությունը)  (անունը,           (ստորագրությունը)  (անունը,

                          ազգանունը)                            ազգանունը)

         _________________ __________          _________________ _________

         _________________ __________          _________________ _________

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2003
N 1382-Ա
Որոշում