Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ...

 

 

040.1462.251103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1462-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-184-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2003 թվականի դեկտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1462-Ն որոշման

 

ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ

 

.__________________________.

| Մասնագիտությունը  | Թիվը |

|___________________|______|

|Բժիշկ-մասնագետ     |  26  |

|___________________|______|

|Ատամնաբույժ        |  20  |

|___________________|______|

|Դեղագետ            |  14  |

.__________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2003
N 1462-Ն
Որոշում