Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈ ...

 

 

040.1400.131103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1400-Ա

 

i

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 746-Ա ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 946-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 23 և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Ավտոտեխսպասարկում» անավարտ շինարարության օբյեկտի սահմանված կարգով առանձնացումը` դրա հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 43000 դրամ գնահատված «Ավտոտեխսպասարկում» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Արմավիր, Մխիթար Հերացու փող.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Վազգեն Այվազյանին (այսուհետ` գնորդ) (Արմավիրի մարզ, գ. Նորավան):

1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 150000 դրամ:

1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում` ներդնելով 5,0 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 10 աշխատատեղ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

1.6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ապահովել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Երևանի Ջիվանու փողոցի N 15 հասցեում գտնվող N 60 խանութ (գույք) «փոքր» օբյեկտի սահմանված կարգով առանձնացումը` դրա հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. «Փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար սահմանված կարգով 822,0 հազ. դրամ գնահատված N 60 խանութ (գույք) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 822,0 հազ. դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

3.1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` տասնօրյա ժամկետում ապահովել «ՎայոցՁորառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Ջերմուկի Շահումյան փողոցի N 3 հասցեում գտնվող Ջերմուկի քաղառի նախկին գրասենյակ «փոքր» օբյեկտի սահմանված կարգով առանձնացումը` դրա հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3.2. «Փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար սահմանված կարգով 2446,0 հազ. դրամ գնահատված Ջերմուկի քաղառի նախկին գրասենյակ «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Օնիկ Մանուկյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Ջերմուկ, Շահումյան 5, բն. 46):

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 620 հազ. դրամ:

3.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին» N 746-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2.1-ին կետում «անձնագիր` AA 0481007, տրված` 035-ի կողմից» բառերը փոխարինել «անձնագիր` AF 0512618, տրված` 038-ի կողմից» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Փոքր» օբյեկտները մասնավորեցնելու մասին» N 946-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 5-րդ տողի «Գտնվելու վայրը» սյունակում «քաղ. Գյումրի, Մուսայելյան 6/35» բառերը փոխարինել «քաղ. Գյումրի, Մուսայելյան 76/35» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2003
N 1400-Ա
Որոշում