040.1407.151103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1407-Ա
i
«ԱՎԻԱՍՆՈՒՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 1627237 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Մուլտի Էյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 587157 հազ. դրամ:
3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 50 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4. «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1040080 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 954037 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 86043 հազ. դրամ:
5. «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 85486,4 հազ. դրամ, որը գնորդը պարտավոր է մարել մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից` եռամսյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) հիմնովին վերակառուցել նախկին արտադրական մասնաշենքը.
բ) 3 տարվա ընթացքում աշխատողների թիվը 106-ից հասցնել 120-ի, ընդ որում`
առաջին տարում` ավելացնելով 5-ով,
երկրորդ տարում` 5-ով,
երրորդ տարում` 4-ով.
գ) աշխատողների միջին աշխատավարձը 33000 դրամից հասցնել մինչև 50000 դրամի, ընդ որում`
առաջին տարում` ավելացնելով 5000 դրամով,
երկրորդ տարում` 5000 դրամով,
երրորդ տարում` 7000 դրամով.
դ) պահպանել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետը.
գ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ