040.1388.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1388-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից 2003 թվականի ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 6-ի
N 1388-Ա որոշման
ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|Հոդվածի| Հոդվածի անվանումը |Հաստատված է|Պահանջվող| Տոկոսային |
|համարը | |տարեկան |կանխիկ |հարաբերությունը|
| | |նախահաշվով |գումարը | |
|_______|___________________________|___________|_________|_______________|
|2100 |Գրասենյակային ապրանքներ |8749.0 |1800.0 |20.6 |
| |և նյութեր | | | |
|_______|___________________________|___________|_________|_______________|
|2700 |Գործուղումներ և |7840.0 |3000.0 |38.3 |
| |ծառայողական | | | |
| |ուղևորություններ | | | |
|_______|___________________________|___________|_________|_______________|
|2800 |Սեփական տրանսպորտի |17850.2 |2700.0 |15.1 |
| |պահպանման ծախսեր | | | |
|_______|___________________________|___________|_________|_______________|
|4970 |Ներկայացուցչական ծախսեր |13000.0 |4000.0 |30.8 |
|___________________________________|___________|_________|_______________|
|Ընդամենը |163712.7 |11500.0 |7.0 |
._________________________________________________________________________.