040.1384.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1384-Ա
i
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ոռոգման ջրի վարձի պարտքերի գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` թույլատրել ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերություններին հարկադիր կատարողների հետ կնքել պայմանագիր` կատարողական գործողությունների կատարման ծախսերի կազմում չընդգրկված ծախսերը` ներառյալ հարկադիր կատարողի խրախուսումը, ֆինանսավորելու նպատակով ոռոգման ջրի վարձի գծով պարտքի բռնագանձման կատարողական վարույթի շրջանակներում պարտապանից փաստացի գանձվող գումարի տաս տոկոսի չափով պահանջատիրոջ հաշվին հարկադիր կատարողին մասհանում կատարելու մասին` ընկերությունների տարեկան ծախսերի նախահաշիվներում նախատեսելով այդ նպատակով կատարվող ծախսերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ