Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1383.121103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1383-Ա

 

i

«ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը` «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող բաց կոլեկտորադրենաժային ցանցերի, ինչպես նաև հաշվառումից դուրս մնացած փակ դրենաժային ցանցերի (այսուհետ` հիմնական միջոցներ) վերագնահատման աշխատանքների ավարտը և դրանց արդյունքներն արտացոլել 2004 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ստեղծել փորձագիտական հանձնաժողով, հաստատել դրա կանոնակարգը և, հանձնաժողովի ներկայացմամբ, մինչև 2004 թվականի հունիսի 1-ը սահմանել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվապահական հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների վերագնահատման արժեքները.

գ) մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը` «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2003
N 1383-Ա
Որոշում