040.1321.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1321-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ ՋՈՒՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 228376.159 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 18048.742 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 25523.856 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` սահմանված կարգով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով` սահմանված կարգով նվազեցնել»Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.
ե) ապահովել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
(որոշումը փոփ. 08.02.07 թիվ 156-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1321-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԿՈՏԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային|
|ը/կ| | արժեքը |
| | | (դրամ) |
|___|________________________________________________________|____________|
| 1 | 2 | 3 |
|___|_____________________________________________________________________|
| | I. Ոռոգման համակարգեր |
|___|_____________________________________________________________________|
|1. |Ալափարսի X-3 ջրանցք |985997 |
|___|________________________________________________________|____________|
|2. |Ալափարսի N 2 ջրանցք |16611986 |
|___|________________________________________________________|____________|
|3. |Ալափարսի Y-14 ջրանցք |10711526 |
|___|________________________________________________________|____________|
|4. |Այգեգործական ընկերության բաժանարար |36968238 |
|___|________________________________________________________|____________|
|5. |Աղավնաձորի ջրանցք |26117347 |
|___|________________________________________________________|____________|
|6. |Դդմաշենի ջրանցք |38204981 |
|___|________________________________________________________|____________|
|7. |Հրազդան-Սոլակի ջրանցք |95890204 |
|___|________________________________________________________|____________|
|8. |Այգեգործական ընկերության պոմպակայան |505704 |
|___|________________________________________________________|____________|
|9. |Ակնալճի ջրարբիացման համակարգ |2380175 |
|___|________________________________________________________|____________|
| |ընդամենը |228376159 |
|___|________________________________________________________|____________|
| | II. Գույք | |
|___|________________________________________________________|____________|
|1. |Վարչական շենք |1620000 |
|___|________________________________________________________|____________|
|2. |Պահակատուն |226870 |
|___|________________________________________________________|____________|
|3. |Ավտոգարաժ (6 հատ) |5472000 |
|___|________________________________________________________|____________|
|4. |Պահեստ (2 հատ) |3840000 |
|___|________________________________________________________|____________|
|5. |Բենզինի պահեստ |51833 |
|___|________________________________________________________|____________|
|6. |Արհեստանոց |720000 |
|___|________________________________________________________|____________|
|7. |Ցանկապատ` ընդ. |42433 |
|___|________________________________________________________|____________|
|8. |Էլ. հաշվիչ` երկտարիֆ «CTEM-3A» (2 հատ) |256800 |
|___|________________________________________________________|____________|
|9. |Էլ. հաշվիչ` երկտարիֆ |12415 |
|___|________________________________________________________|____________|
|10.|Մակարդակաչափ (3 հատ) |1552 |
|___|________________________________________________________|____________|
|11.|Պտտան (2 հատ) |1379 |
|___|________________________________________________________|____________|
|12.|Նավթամթերքի ցիստեռն |35398 |
|___|________________________________________________________|____________|
|13.|Նավթամթերքի ցիստեռն 3T |10619 |
|___|________________________________________________________|____________|
|14.|Նավթամթերքի ցիստեռն 5T |17699 |
|___|________________________________________________________|____________|
|15.|Գրասեղան (7 հատ) |46666 |
|___|________________________________________________________|____________|
|16.|Գրասեղանի լրակազմ |9667 |
|___|________________________________________________________|____________|
|17.|Փայտյա պահարան |7138 |
|___|________________________________________________________|____________|
|18.|Մետաղական պահարան |2122 |
|___|________________________________________________________|____________|
|19.|Գրամեքենա VEB (հայկական շրիֆտով) |1381 |
|___|________________________________________________________|____________|
|20.|Երկաթյա պահարան` չհրկիզվող |1040 |
|___|________________________________________________________|____________|
|21.|Գնացուցակի գիրք |16489 |
|___|________________________________________________________|____________|
|22.|Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (8 հատ) |1036301 |
|___|________________________________________________________|____________|
|23.|Կարճալիք անշարժ ռադիոկայան |2623302 |
|___|________________________________________________________|____________|
|24.|Համակարգիչ «Պենտիում-III», 01/4 |510223 |
|___|________________________________________________________|____________|
|25.|Տպագրիչ սարք EPL-5700L |119337 |
|___|________________________________________________________|____________|
|26.|Ջրավազան |562842 |
|___|________________________________________________________|____________|
|27.|Գաբիոն գործող դազգահ |75261 |
|___|________________________________________________________|____________|
|28.|Շաղափող դազգահ |14483 |
|___|________________________________________________________|____________|
|29.|Ավտոմեքենա «ԳԱԶ-52» 39011 |293412 |
|___|________________________________________________________|____________|
|30.|Ճանապարհ` հողային |258592 |
|___|________________________________________________________|____________|
|31.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24» |161488 |
|___|________________________________________________________|____________|
| |ընդամենը |18048742 |
|___|________________________________________________________|____________|
| |Ընդամենը |246424901 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1321-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
.__________________________________________________________.
| Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային |
| |արժեքը (դրամ)|
|__________________________________________________________|
| Ոռոգման համակարգեր |
|__________________________________________________________|
|Սոլակի N 1 պոմպակայան |25523856 |
|____________________________________________|_____________|
| Ընդամենը |25523856 |