040.1375.111103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1375-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցություն ցույց տալու համար նախատեսված 50000000 դրամից մնացած 28767123 դրամը բաշխել հետևյալ ձևով`
Հայաստանի հանրապետական կուսակցություն` 8099847 դրամ,
«Արդարություն» դաշինք` 4714070 դրամ,
«Օրինաց երկիր» կուսակցություն` 4272447 դրամ,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն` 3936950 դրամ,
«Ազգային միաբանություն» կուսակցություն` 3046857 դրամ,
Միավորված աշխատանքային կուսակցություն` 1951358 դրամ,
Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն` 1602167 դրամ,
«Հզոր հայրենիք» կուսակցություն` 1143427 դրամ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ