Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1322.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1322-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նոյեմբերյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1656337.140 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 4154.865 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Նոյեմբերյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Նոյեմբերյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.

դ) ապահովել «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 23-ի

N 1322-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |      Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները        |Հաշվեկշռային|

|ը/կ|                                                        |   արժեքը   |

|   |                                                        |   (դրամ)   |

|___|________________________________________________________|____________|

| 1 |                            2                           |      3     |

|_________________________________________________________________________|

|                        I. Ոռոգման համակարգեր                            |

|_________________________________________________________________________|

|1. |Բազմաստիճան պոմպակայանի մայր ջրանցք                     |27663816    |

|___|________________________________________________________|____________|

|2. |Բազմաստիճան պոմպակայանի Թումանյանի ճյուղի ջրանցք        |33587381    |

|___|________________________________________________________|____________|

|3. |Բազմաստիճան պոմպակայանի աջ ճյուղի հեռացնող ջրանցք       |132745517   |

|___|________________________________________________________|____________|

|4. |Բազմաստիճան պոմպակայանի ձախ ճյուղի հեռացնող ջրանցք      |209644121   |

|___|________________________________________________________|____________|

|5. |Նոյեմբերյանի 5-րդ աստիճանի պոմպակայանի հեռացնող         |81296233    |

|   |ջրանցքի ձախ ճյուղ                                       |            |

|___|________________________________________________________|____________|

|6. |Նոյեմբերյանի 5-րդ աստիճանի պոմպակայանի հեռացնող         |61769186    |

|   |ջրանցքի աջ ճյուղ                                        |            |

|___|________________________________________________________|____________|

|7. |Զեյթուն-Հաղթանակի պոմպակայանի առաջին աստիճանի ջրանցք    |412999957   |

|___|________________________________________________________|____________|

|8. |Զեյթուն-Հաղթանակի պոմպակայանի երկրորդ աստիճանի ջրանցք   |242359689   |

|___|________________________________________________________|____________|

|9. |Զեյթուն-Հաղթանակի պոմպակայանի երրորդ աստիճանի ջրանցք    |193010029   |

|___|________________________________________________________|____________|

|10.|Արճիս-Հաղթանակի ջրանցք                                  |392795942   |

|___|________________________________________________________|____________|

|11.|Հաղթանակի պոմպակայանի N 1 հեռացնող ջրանցք               |36036618    |

|___|________________________________________________________|____________|

|12.|Զեյթունի ջրանցք                                         |25617600    |

|___|________________________________________________________|____________|

|13.|Դեբեդավանի ջրանցք                                       |676965      |

|___|________________________________________________________|____________|

|14.|Հայառու ջրանցք                                          |3124586     |

|___|________________________________________________________|____________|

|   |ընդամենը                                                |1656337140  |

|_________________________________________________________________________|

|                           II. Գույք                                     |

|_________________________________________________________________________|

|15.|Տնօրենի սեղան                                           |119300      |

|___|________________________________________________________|____________|

|16.|Խորհրդակցությունների սեղան                              |64483       |

|___|________________________________________________________|____________|

|17.|Պահարան                                                 |64483       |

|___|________________________________________________________|____________|

|18.|Աթոռ (12 հատ)                                           |107512      |

|___|________________________________________________________|____________|

|19.|Բազկաթոռ                                                |37589       |

|___|________________________________________________________|____________|

|20.|Գրասեղան (3 հատ)                                        |95222       |

|___|________________________________________________________|____________|

|21.|Պահարան (3 հատ)                                         |83110       |

|___|________________________________________________________|____________|

|22.|Աթոռ (20 հատ)                                           |213123      |

|___|________________________________________________________|____________|

|23.|Համակարգիչ                                              |272289      |

|___|________________________________________________________|____________|

|24.|Տպիչ                                                    |124911      |

|___|________________________________________________________|____________|

|25.|Ավտոմեքենա                                              |2102383     |

|___|________________________________________________________|____________|

|26.|Մոտոցիկլետ                                              |654612      |

|___|________________________________________________________|____________|

|27.|Երկաթյա հարթ փական                                      |133116      |

|___|________________________________________________________|____________|

|28.|Սեղան                                                   |3212        |

|___|________________________________________________________|____________|

|29.|Մետաղյա պահարան                                         |3212        |

|___|________________________________________________________|____________|

|30.|Մետաղյա տակառ                                           |2387        |

|___|________________________________________________________|____________|

|31.|Բահ                                                     |1921        |

|___|________________________________________________________|____________|

|32.|Ջրաչափական քանոն                                        |0           |

|___|________________________________________________________|____________|

|33.|Մետաղյա թիթեղ                                           |72000       |

|___|________________________________________________________|____________|

|   |ընդամենը                                                |4154865     |

|___|________________________________________________________|____________|

|   |Ընդամենը                                                |1660492005  |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 27.05.04 թիվ 815-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2003
N 1322-Ա
Որոշում