040.1320.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1320-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՅԳԱԲԱՑ-ՈՌՈԳՈՒՄ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շիրակ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1617892,715 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 5360,867 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Շիրակ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շիրակ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.
դ) ապահովել «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1320-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային|
|ը/կ| | արժեքը |
| | | (դրամ) |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Այգաբացի ջրանցք |597034013 |
|___|________________________________________________________|____________|
|2. |Շիրակի ջրանցքի N 26 բաժանարարի դոտացիոն հատված |930598493 |
|___|________________________________________________________|____________|
|3. |Արթիկի պոմպակայան |39785664 |
|___|________________________________________________________|____________|
|4. |Բենիամին-1 պոմպակայան |1005438 |
|___|________________________________________________________|____________|
|5. |Բենիամին-2 պոմպակայան |31348202 |
|___|________________________________________________________|____________|
|6. |Հովտի պոմպակայան |18120905 |
|___|________________________________________________________|____________|
| |ընդամենը |1617892715 |
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
|7. |Ավտոմեքենա «ՎԱԶ-212130» (1 հատ) |2580667 |
|___|________________________________________________________|____________|
|8. |Մոտոցիկլետ «ԻԺ-Յուպիտեր» (1 հատ) |1154000 |
|___|________________________________________________________|____________|
|9. |Մոտոցիկլետ «ԻԺ-Յուպիտեր» (1 հատ) |1154000 |
|___|________________________________________________________|____________|
|10.|Համակարգիչ (1 հատ) |472200 |
|___|________________________________________________________|____________|
| |ընդամենը |5360867 |
|___|________________________________________________________|____________|
| |Ընդամենը |1623253582 |
._________________________________________________________________________.