040.1317.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1317-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՍԻՍ-Ի 2003 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՇՆՈՐՀ-ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 2003 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Եվրոպական հանձնաժողովի միջև ազգային համակարգման կենտրոններին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՏԱՍԻՍ-ի 2003 թվականի ֆինանսական առաջարկի շնորհ-նամակը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ