(ուժը կորցրել է 10.12.12 թիվ 31-Ն որոշում)
i
603.0004.150403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2003 թվականի N 04-Ն
i
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 23 հուլիսի 2001 թվականի «Վիճակագրական բիզնես /ձեռնարկատիրական/ ռեգիստրի տեղեկանք-հարցաթերթի» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես /ձեռնարկատիրական/ ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին» թիվ 57 որոշումը:
Հավելված 1
i
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
«14» մարտի 2003 թ.
թիվ 04-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:
Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ: Կետ 8-ում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:
Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:
2. Լրացման կարգը
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի
համար 4-ից 13 կետերի դիմաց -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի
(հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
Հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը» և կետ 2-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:
4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, մի քանի հիմնադրի (մասնակցի) առկայության դեպքում կետ 6-ում նշումները (v) կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում, բացառությամբ բաժնետիրական ընկերությունների համար, որը լրացվում է բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) հիման վրա:
8-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
9-րդ` «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալ/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:
Ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:
11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` գտնվելու վայրից տարբերվող վայրում:
12-րդ` «Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է, անհրաժեշտ է կատարել նշում (v)» կետում կատարվում է նշում այն ամիսների վանդակներից ներքև գտնվող վանդակներում, որ ամիսներին իրավաբանական անձը գործել է:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, գտնվելու վայրի և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանում:
14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:
15-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի բաժին 52-42-45 հեռախոսահամարով:
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ)
ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
_______ թվականի արդյունքներով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական |
|խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան |
|ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի |
|վարման» կարգի և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
|«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |Հաստատված է` |
|Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն |Հայաստանի Հանրապետության|
|«Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի |վիճակագրության պետական |
|(այսուհետ` վիճակագրական գաղտնիք)... Տվյալները, |խորհրդի 2003 թ. մարտի |
|որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, |14-ի թիվ 04-Ն որոշմամբ |
|վիճակագրական գաղտնիք չեն համարվում... | |
|Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց |Ներկայացվում է` |
|դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման |Հայաստանի Հանրապետության|
|կամ այլ ձևով տարածման ենթակա չեն... |Ազգային վիճակագրական |
|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով |ծառայության մարզային |
|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ |գործակալությանը |
|դրանք հանդիսանում են բնական կամ այլ | |
|մենաշնորհային գործունեությունն արտացոլող | |
|տեղեկություններ...»: | |
| | |
|Պետական վիճակագրական դիտարկումների համար |Ներկայացնում են` |
|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը |իրավաբանական անձինք |
|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված | |
|կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց |Ներկայացման ժամկետը` |
|ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) |մինչև հաշվետու տարվան |
|ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ |հաջորդող մայիսի 1-ը: |
|տրամադրողների համար առաջացնում է | |
|պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված | |
|կարգով: | |
._________________________________________________________________________.
1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ութանիշ թիվ) ._______________.
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի) ._______________.
2. Պետական ռեգիստրում գրանցման համարը ._____. ._____. ._______.
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի) ._____. ._____. ._______.
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ) ._______________.
(լրացվում է համաձայն հարկային պետական ._______________.
ծառայության կողմից տրված վկայականի)
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ (__) նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:
4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը (___)
_________________________________________________________________________
5. Կազմակերպական-իրավական ձևը (___)
_________________________________ ծածկագիրը* ._____.
._____.
6. Հիմնադիրները (մասնակիցները)** (___)
1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 1._. 2._. 3._. 4._.
4. քաղաքացի ._. ._. ._. ._.
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում ._.
անհրաժեշտ է կատարել նշում ._.
7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (___)
մարզը _____________ ծածկագիրը* .___.
.___.
համայնքը _____________ ծածկագիրը* ._____.
._____.
բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/
փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը _______________ էլեկտրոնային հասցեն (e-mail) _____________________________________________
8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը (___)
1. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
2. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
3. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
4. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
...____________________ ծածկագիրը* ._________.
._________.
.________________________________________________________________________.
|9. Թողարկված արտադրանքի, կատարված |10. Աշխատողների միջին ցուցակային |
|աշխատանքների, մատուցված |թվաքանակը ըստ կետ 8-ում նշված |
|ծառայությունների ծավալը/հասույթը |գործունեության տեսակների*** |
| (___)| (__)|
| | |
|1. --------------------- հազար դրամ | 1. -------------------------- մարդ|
|2. --------------------- հազար դրամ | 2. -------------------------- մարդ|
|3. --------------------- հազար դրամ | 3. -------------------------- մարդ|
|4. --------------------- հազար դրամ | 4. -------------------------- մարդ|
|...--------------------- հազար դրամ | ...-------------------------- մարդ|
|____________________________________|___________________________________|
|ընդամենը --------------- հազար դրամ |ընդամենը --------------------- մարդ|
.____________________________________.___________________________________.
11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը (___)
(լրացվում է, եթե տարբերվում է կետ 7-ում լրացված հասցեից)
մարզը _____________ ծածկագիրը* .___.
.___.
համայնքը _____________ ծածկագիրը* ._____.
._____.
բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/
փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը ______________
12. Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է,
անհրաժեշտ է կատարել նշում (\/) (___)
.________________________________________________________________________.
|հուն-|փետր-|մարտ|ապրիլ|մայիս|հու-|հու-|օգոս-|սեպ- |հոկտեմ-|նոյեմ|դեկտեմ|
|վար |վար | | | |նիս |լիս |տոս |տեմբեր|բեր |բեր |բեր |
|_____|_____|____|_____|_____|____|____|_____|______|_______|_____|______|
.________________________________________________________________________.
13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման,
գտնվելու վայրի և այլնի մասին (___)
_________________________________________________________________________
14. Տնօրենի անուն, ազգանուն ________________________ /ստորագրություն/
15. Լրացման ամսաթիվը __________________
* Ծածկագրերը լրացվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ
** Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները (\/) կատարվում են միաժամանակ համապատասխան վանդակներում
*** Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները
(հավելվածը փոփ. 02.12.08 թիվ 10-Ն որոշում)