Սեղմել Esc փակելու համար:
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2003  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

603.0001.210303

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         03           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2003 թվականի N 01-Ն

 

i

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «2003 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելված 1-ի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի և «2001-2003 թվականների. Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի» դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2003 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»:

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար` Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարման հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի կողմից մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Տարեկան Ծրագիրը նորմատիվ գերատեսչական ակտ է: Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:

Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների և այլ կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական հաշվառման մեջ ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Ծրագրում աշխատանքները (ցուցանիշները) ներկայացված են «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» համապատասխան: Այն իրենից ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման որակի, պարբերականության, ինչպես նաև տեղեկատվության տարածման միասնական համակարգ, որին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն ավարտվել է 2001 թվականի մարտի 29-ին: 2002 թվականի ընթացքում իրականացվել է նաև մեթատվյալների նախկինում (2001 թվականի) կազմված աղյուսակների արդիականացումը, որոնք 2002 թվականի հունիսի 7-ից զետեղվել են Արժույթի միջազգային հիմնադրամի http://dsbb.imf.org/gddsweb/country/ ինտերնետային էջում:

Սույն «Ներածության» մեջ բերված է տեղեկատվություն ծրագրի կառուցվածքի, պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործման ուղղությամբ ձեռնարկվող հիմնական միջոցառումների, պետական վիճակագրական տեղեկատվության տարածման (մատչելիության ապահովման) միջոցառումների վերաբերյալ:

Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը.

- պետական վիճակագրական աշխատանքներն (ցուցանիշները) ըստ տնտեսության հատվածների և ճյուղերի (հավելված 1, 12),

- պետական բյուջեի, ինչպես նաև պետության կողմից միջազգային (միջպետական, միջկառավարական) և այլ կազմակերպություններից ստացված դրամաշնորհների միջոցների հաշվին անցկացվող վիճակագրական հետազոտությունների (հաշվեգրումների, ուսումնասիրությունների) ցանկը (հավելված 2): Ծրագրում ընդգրկված են նաև նախատեսվող հետազոտությունների անվանումները,

- վիճակագրական հրապարակումների ցանկը և պարբերականությունը, ինչպես նաև դրանց անվճար ստացող օգտագործողների (սպառողների) ցանկը (հավելվածներ 3, 6),

- Հայաստանի Հանրապետության 2001 թվականին անցկացված մարդահամարի նյութերի մշակման և ամփոփման հետ կապված աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցառումները (հավելված 4),

- միջազգային (միջպետական, միջկառավարական) կազմակերպություններին տրամադրվող վիճակագրական տեղեկատվության կազմը, կառուցվածքը և ժամկետները (հավելված 5),

- Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններ), որոնք իրականացնում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով: Հավելված 7-ում տրված է այդ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար իրականացվող ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ներկայացման ձևը, պարբերականությունը, ժամկետը: Եթե իրականացվող ամփոփ աշխատանքը (ցուցանիշը) վերջնական է, ապա 5-րդ սյունակում տրվում է դրա ընդգրկումը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներում (հակառակ դեպքում այն ցույց է տրվում հավելված 1-ում),

- համառոտ տեղեկատվություն ծրագրում բերված վիճակագրական հիմնական ցուցանիշների, դրանց հաշվարկման մեթոդաբանության և 2002 թվականի ծրագրի համեմատ կատարված փոփոխությունների վերաբերյալ (հավելված 8, 9):

Հաշվի առնելով տնտեսության բազմազանությունը, վիճակագրական արժանահավատ տեղեկատվության, դրա ծավալի նկատմամբ պահանջարկի օրավուր աճը, դրա կազմի և կառուցվածքի դինամիկ փոփոխությունների անհրաժեշտությունը, կպահանջվի մոտավորապես 2-3 տարի վիճակագրական տեղեկատվության պահանջարկի ձևավորման, գնագոյացման համակարգի կայացման, ծառայությունների մատուցման ժամանակակից մակարդակ ապահովող մեխանիզմների ներդրման համար:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից է վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է կառավարության, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար:

Մարկետինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը: Անհրաժեշտ է ստեղծել «պատվերի փաթեթ», որպեսզի կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի լիովին բավարարել տեղեկատվության ընթացիկ պահանջարկը, բայց և միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը, ինչպես ցանկացած ապրանք, պետք է համապատասխանի քանակական և որակական չափանիշների ամբողջական շարքի պահանջներին (բովանդակությունից մինչև «փաթեթավորումը»): Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինի միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պաշտոնական հրապարակումների բովանդակության կատարելագործման նպատակով մշակվելու է սպառողների հետ հետադարձ կապի համակարգ, որի շնորհիվ հետագայում կբավարարվի սպառողական պահանջարկը:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

ա) միջազգային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության և կիրառման կարգի կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

բ) վիճակագրության համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

գ) վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումը, ներդրումը և կիրառումը,

դ) Ինտերնետ գլոբալ համակարգչային ցանցում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության սպառողների համար Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից «Օն - լայն» ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,

ե) վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման տեսանկյունով Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտին անդամակցման ուղղությամբ աշխատանքների (քննարկումների) իրականացումը,

զ) վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` հիմնական վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ մեթոդաբանական տվյալների համակարգի ներդրումը և պարբերական արդիականացումը,

է) պետական վիճակագրությունում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ներդրման գործընթացի շարունակական ապահովումը,

ը) վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների բեռնվածությունը կրճատելու նպատակով` փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը,

թ) որպես է) կետում նշվածի նախապայման, և որպես դրա հետևանք, տնտեսական և այլ բնույթի գործունեությունների տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված անցում կատարել վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից վարչական ռեգիստրների միջոցով հավաքագրված տեղեկությունների բովանդակության և կազմի ընդլայնմանը:

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

ա) երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ հասցեներով (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված (գործարար շրջաններ), միջազգային կազմակերպություններ), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամլո հաղորդագրությունների տեսքով` համաձայն ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի.

Նմանատիպ հրապարակումները մարզերի կտրվածքով (մարզի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունները,

բ) ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների, առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության գրադարանին,

գ) «Ինտերնետ» ցանցում հայերեն և ռուսերեն (հնարավորության սահմաններում նաև անգլերեն) լեզուներով տեղադրվում են հիմնական վիճակագրական ցուցանիշները, հրապարակումները, և այլ նյութեր:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրի I, III, IX և XII հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

 

._________________________________________.

._________________________________________.

.______|______|______|________________  I նիշ

.______|______|________________  II նիշ

.______|________________  III նիշ

.________________  IV նիշ

 

- I նիշը աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգի» հատվածների:

- II նիշը հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների:

- III նիշը աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի դասերի, ցուցանիշների):

- IV նիշը ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարին` ըստ տվյալ հատվածի, ճյուղի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշները) որևէ կամ` տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում` հաջորդ հատկացված դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ` 127202 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների ֆինանսական գործունեության (7), կազմակերպությունների ակտիվների (2) ցուցանիշները, իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին պատկանող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը:

410001 - ծածկագիրը նշանակում է արտաքին հատվածի (4), վճարային հաշվեկշիռ ճյուղի (1) ցուցանիշներին վերաբերող պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարը (01):

Ծրագրի III հավելվածում հրապարակումների համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի I հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ` ժողովածու (1), տեղեկագիր (2)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների:

Եթե I, III, YII, XI և XII հավելվածներում վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշի մշակման) ավարտի օրերը նախատեսված են ոչ որոշակի օրացուցային օրով, այլ հաշվետու ժամանակաշրջանից հետո սահմանված որևէ օր (օրինակ` Հավելված I-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121017 ծածկագրով աշխատանքի ներկայացման օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 45-րդ օրը) և եթե այդ օրը ոչ աշխատանքային է, ապա բնականաբար ներկայացման օրը տեղափոխվում է հաջորդ աշխատանքային օրը:

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.01.2003
N 1-Ն
Որոշում