Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵ ...

 

 

040.1301.251003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1301-Ա

 

i

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

i

ա) «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2003
N 1301-Ա
Որոշում