Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1027- ...

 

 

040.1280.211003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1280-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1027-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1027-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության` 1,5 հեկտար և քաղաքացիների սեփականության` 3,5 հեկտար վարելահողերը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտարը որպես տնամերձ օտարելու, 3,5 հեկտարը` խառը կառուցապատման համար` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Ձորաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին գյուղատնտեսական գործունեության նպատակով պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 2,0 հեկտար օտարել աճուրդով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1280-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|Տարե- |Հողերի կատեգորիան|Պայմանա-|Ընդա-|            այդ թվում`          |

|թիվը  |(նպատակային      |կան     |մենը |________________________________|

|      |նշանակությունը)  |նշանը   |     |վարե-|բազմամյա |խոտ-|արոտ |այլ  |

|      |                 |        |     |լահող|տնկարկներ|հարք|     |հողեր|

|______|_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Գյուղատնտեսական  |Գ       |2.0  |2.0  |         |    |     |     |

|      |նշանակության     |        |     |     |         |    |     |     |

|      |_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Բնակավայրերի,    |Բ       |1.5  |1.5  |         |    |     |     |

|      |այդ թվում`       |________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |հասարակական      |Հ       |3.5  |3.5  |         |    |     |     |

|      |կառուցապատման    |        |     |     |         |    |     |     |

|      |_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Արդյունաբերության|Ա       |     |     |         |    |     |     |

|      |և                |        |     |     |         |    |     |     |

|      |ընդերքօգտագործման|        |     |     |         |    |     |     |

|2003թ.|_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Էներգետիկայի,    |Կ       |     |     |         |    |     |     |

|      |տրանսպորտի, կապի,|        |     |     |         |    |     |     |

|      |կոմունալ ենթա-   |        |     |     |         |    |     |     |

|      |կառուցվածքների   |        |     |     |         |    |     |     |

|      |օբյեկտների       |        |     |     |         |    |     |     |

|      |_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Ջրային հողեր     |Ջ       |     |     |         |    |     |     |

|      |_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Հատուկ           |Պ       |     |     |         |    |     |     |

|      |նշանակության     |        |     |     |         |    |     |     |

|      |հողեր            |        |     |     |         |    |     |     |

|______|_________________|________|_____|_____|_________|____|_____|_____|

|      |Ընդամենը         |        |7.0  |7.0  |         |    |     |     |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2003
N 1280-Ն
Որոշում