040.1272.161003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1272-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 12-րդ, 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից NN 41 և 465 խանութների գույքի` սահմանված կարգով առանձնացումը` դրանց հաշվեկշռային արժեքի և առանձնացման հետևանքով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
i
2.1. Երևանի Արշակունյաց 50 հասցեում գտնվող 972.61 քառ. մետր մակերես զբաղեցնող N 41 խանութ «փոքր» օբյեկտից 691.61 քառ. մետր տարածքը (առաջին հարկից` 416.11 քառ. մետր և նկուղային հարկից` 275.5 քառ. մետր) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Վերածնված մանկական աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
(2.1-րդ կետը փոփ. 03.06.04 թիվ 937-Ա որոշում)
2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 3600 հազ. դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) երկամսյա ժամկետում մարել N 41 խանութի` 6998.7 հազ. դրամ պարտավորությունները:
3.1. Երևանի Արշակունյաց 50 հասցեում գտնվող 972.61 քառ. մետր մակերես զբաղեցնող N 41 խանութի 281 քառ. մետր տարածքը (առաջին հարկից` 221 քառ. մետր և նկուղային հարկից` 60 քառ. մետր) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Գեղարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 1500 հազ. դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) երկամսյա ժամկետում մարել N 41 խանութի` 2859 հազ. դրամ պարտավորությունները:
i
4.1. Երևանի Ազատության 16 հասցեում գտնվող 386.90 քառ. մետր մակերես զբաղեցնող N 465 պարենային խանութ «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Վերածնված մանկական աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
(4.1-րդ կետը փոփ. 03.06.04 թիվ 937-Ա որոշում)
4.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 3400 հազ. դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) երկամսյա ժամկետում մարել N 465 խանութի` 3802.5 հազ. դրամ պարտավորությունները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ