040.1206.011003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2003 թվականի N 1206-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործին օժանդակելու, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ու ռազմատեխնիկական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 196 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դավթաշենի 4-րդ միկրոշրջանում գտնվող լաբորատոր մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագիր` 15 տարի ժամկետով:
(2-րդ կետը փոփ. 13.08.09 թիվ 943-Ա, 19.09.13 թիվ 1001-Ա որոշումներ)
3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի տակ գտնվող ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
4. Առաջարկել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված մասնաշենքի և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:
(որոշումը փոփ. 19.09.13 թիվ 1001-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ