040.1196.290903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2003 թվականի N 1196-Ա
i
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄՈՒՂՆՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արտասահմանյան զարգացման կաթոլիկական գործակալության համաձայնությունը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արտասահմանյան զարգացման կաթոլիկական գործակալության կողմից իրականացված մարդասիրական ծրագրի շրջանակներում կառուցված Մուղնու առողջության կենտրոնի անշարժ գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ` Արտասահմանյան զարգացման կաթոլիկական գործակալության կողմից իրականացված մարդասիրական ծրագրի շրջանակներում կառուցված Մուղնու առողջության կենտրոնի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելու համար.
բ) Արտասահմանյան զարգացման կաթոլիկական գործակալության կողմից իրականացված մարդասիրական ծրագրի շրջանակներում կառուցված Մուղնու առողջության կենտրոնի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Մուղնու առողջության կենտրոնի անշարժ գույքի և հողի հետագա օգտագործման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ