040.1177.250903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2003 թվականի N 1177-Ա
i
«ՎԵԴՈՒ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
3. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` լուծարվող ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ